Իններորդ բ դասարանի աշակերտները, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ Ալվարդ Պետրոսյանի և Սվետլանա Նավասարդյանի ղեկավարությամբ դարձան մի գեղեցիկ միջոցառման հեղինակ, որը երկար կմնա բոլոր ներկաների հիշողության մեջ:
Միջոցառումը նվիրված էր հայ մեծ սիրերգակի՝ Սայաթ-Նովայի
կյանքին և ստեղծագործությանը
Աշակերտները հանդիսատեսին ներկայացրին աշուղի կյանքի բոլոր դրվագները, հաջողությունները և անհաջողությունները, մեծ սերը, որն արդեն երեք հարյուր տարի հուզում է նրա արվեստի երկրպագուներին: Կատարվեցին Սայաթ-Նովայի բազմաթիվ երգեր, որոնց առավել մեծ հմայք տվեց քամանչայի նվագակցությունը:
Դահլիճում իշխում էին սերը, երգը, հուզումն ու հիացմունքը, հիացմունքն այն մեծ արվեստի հանդեպ, որ բեմից մատուցում էին մեր երեխաները: