Ռուսաց լեզվի մասնախումբը դպրոցում բազմաթիվ հետաքրքիր միջոցառումների հեղինակ է: Բացառություն չէին նաև մայիսին կազմակերպված երկու միջոցառումները, որոնք մեկը մյուսին չէր զիջում իր կազմակերպվածությամբ: Դրանցից առաջինը ռուսական երգի մրցույթն էր՝ երրորդից իններորդ դասարանցիների միջև: Մրցույթն անցկացվեց հետևյալ անվանակարգերով՝ ՛՛ Հայրենասիրական երգ՛՛, ՛՛Ազգային երգ՛՛, ՛՛Ռոմանս՛՛, ՛՛Ռուսական երգ՝ հայերեն՛՛ և ՛՛Էստրադային երգ՛՛: Իրենց կատարումներով ժյուրիին և հանդիսատեսին հիացրին և արժանացան մրցանակների Բենիամին Ղալումյանը (IV դասարան), Աննա Այդինյանը(VI դասարան), Լիլիթ Մարությանը(VIII դասարան), Մերի Պետրոսյանը(VIII դասարան), Դիանա Սարուխանյանը(VIII դասարան), Շուշանիկ Վանեսյանը(VI դասարան):
Իսկ մրցույթից մի քանի օր անց մասնախումբը կազմակերպեց իր արդեն ավանդական դարձած ռուսական թեյախմությունը, որին մասնակցեցին ուսուցիչները և մի խումբ աշակերտներ: Միջոցառումն անցավ նախօրոք մշակված ծրագրով, կազմակերպվեցին վիկտորինաներ, աշակերտները հանդես եկան գեղեցիկ կատարումներով:
No comments:
Post a Comment