Ամեն տարի, աշնանային այս օրերին, Հայաստան աշխարհի յուրաքանչյուր անկյունում յուրովի է նշվում "Բերքի տոնը": Տոն, որ գովերգում է հայոց հողը, հայ աշխատավորի տքնաջան աշխատանքը և դրա արդյունքում ստացված հուռթի բերքը: Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում ավանդույթ դարձած միջոցառումների թվին է պատկանում այս միջոցառումը , որին անհամբեր սպասում են բոլորը` աշակերտ, ուսուցիչ, թե ծնող:Այս տարի ևս այն անցավ գեղեցիկ և ճաշակով զարդարված տոնական սեղաններով, երգ ու պարով, խաղերով ու բարձր տրամադրությամբ: Յուրաքանչյուր դասարան ձևավորել էր տոնական սեղան, որտեղ ներկայացված էին բացառապես Իջևանի տարածաշրջանը ներկայացնող մրգեր, կերակրատեսակներ: Բազմատեսակ մրգերը, մեղրը, քամած մածունը, կաթի սերը դեպի իրենց էին ձգում սեղանների մոտով անցնող յուրաքանչյուրին, իսկ աշակերտները սիրով բոլորին հրավիրում էին իրենց սեղանի մոտ: Միջոցառմանը ավելի մեծ հետաքրքրություն հաղորդեցին դասարանների պատրաստած գեղեցիկ պարային և երաժշտական համարները:
No comments:
Post a Comment