Դեկտեմբերի 26-ին 5-րդ ա դասարանի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում, որը կրում էր "Ծիսական Ամանոր" խորագիրը: Միջոցառումը կազմակերպել էր պատմության երիտասարդ ուսուցչուհի Սուրենդուխտ Բեկնազարյանը:
Բեմում աշակերտները հայկական ավանդական տարազներով էին, իսկ բեմը հիշեցնում էր հին հայկական տուն: Երեխաները պատմական ակնարկ կատարեցին` ներկայացնելով աշխարհի տարբեր ժողովուրդների Ամանորը: Ներկայացրին հին հայկական երեք նոր տարիները` Նավասարդ ` օգոստոսի 11-ին, երբ մեր նախահայր Հայկ Նահապետը հաղթեց բռնակալ Բելին, Կաղանդ` մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրն է, որը բնության զարթոնքի խորհրդանիշն է և Ամանոր` հուվարին, որն սկսել է նշվել 16-րդ դարից:
Միջոցառումը, որն ուղեկցվեց աշակերտների թե հայկական, թե ժամանակից երգերով ու պարերով, մեծ աշխուժություն առաջացրեց դահլիճում: Բեմում զարդարված էին հին հայկական ծիսական ծառերը` Կենաց ծառը և Չաթող ծառը, որոնք զարդարված էին խնձորներով ու չրերով, մոմերով: Միջոցառման ժամանակ երեխաները նաև տարեհաց թխելու ավանդույթը ներկայացրին, խմոր արեցին, տարեհաց "թխեցին" և բաժանեցին ներկաներին: Ըստ ավանդույթի` տարեհացի մեջ կոճակ կար, և ում ընկներ այդ "դովլաթը"` ամբողջ տարին նրան կուղեկցեր հաջողությունը: Այդ հաջողակը վեցերորդ դասարանցի Կամոն էր:
Վերջում եկավ Կաղանդ պապը` իր մորթուց պատրաստված քուրքով և բոլոր ներկաներին հղեց իր բարեմաղթանքները:
Միջոցառումը որքան տոնական, նույնքան էլ ուսուցողական էր: Այն մեկ անգամ ևս փաստեց, թե որքան կարևոր է արժևորել անցյալը: