
Իսկ մինչ այդ առաջին հարկի միջանցքում աշակերտները խմբվել էին "Մեր սուրը փառքով դրեցինք պատյան" խորագրով ստենդի առջև: Այն արտացոլում էր Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի դժվարին հաղթանակի փառապանծ պատմությունը: Ողջ օրվա ընթացքում դպրոցում հնչում էին պատերազմական օրերի բոլորին ծանոթ ու հոգեհարազատ երգերը: Դպրոցի կամարների տակ թևածում էր հաղթանակի շունչը:

Օրվա վերջում սպասված սպորտային մրցավեճը արդարացրեց բոլոր սպասելիքները. մարտական ոչ-ոքի արդյունքը խոսում է թիմերի անզիջում պայքարի մասին:Գոհ են բոլորը` թե մասնակից թիմերը, թե' ժյուրին և թե' հանդիսատեսը:

No comments:
Post a Comment