Monday, December 14, 2015

Դժվար տարիք


Դեկտեմբերի 4-ին դպրոցում անցկացվեց սեմինար` <<Դեռահասության տարիքի ճգնաժամը>> թեմայով: Սեմինարին մասնակցում էին դպրոցի ուսուցիչները: Դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանը մանրամասնորեն անդրադարձավ դեռահասության հետ կապված խնդիրներին, մասնավորապես խոսեց տվյալ տարիքում դաստիարակության ոճերի ազդեցության, առաջացող ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունների մասին: Անդրադարձ կատարվեց նաև հասակակիցների և մեծահասակների հետ փոխհարաբերությունների հարցերին: Հոգեբանն առանձնապես կարևորեց ծնողավարման հմտությունները, քանի որ դեռահասների ու ծնողների միջև հենց այս տարիքում են առաջանում կոնֆլիկտներ և հակասություններ:
Առաջիկայում նախատեսվում են սեմինարներ նաև ութերորդ դասարանների աշակերտների ծնողների համար:

Tuesday, December 8, 2015




 Դպրոցի հինգից յոթերորդ դասարանի աղջիկները միշտ անհամբերությամբ են սպասում տեխնոլոգիայի դասերին: Ուսուցչուհին` Լուսինե Մելիքսեթյանը, գտել է այդ դասաժամերը հետաքրքիր անցկացնելու բանալին:  Դպրոցում կան բոլոր պայմանները թխվածքներ թխելու, աղցաններ պատրաստելու համար:  Աղջիկները, օգտվելով այդ հնարավորությունից, ի կատար են ածում իրենց ամենատարբեր մտահղացումները:  Համեղ աղցաններով և փխրուն թխվածքաբլիթներով աղջիկները  հյուրասիրում են իրենց դասարանի տղաներին և ուսուցիչներին:








Tuesday, November 17, 2015

Գեղեցիկ նախաձեռնություն



Վերջերս դպրոցի իններորդ դասարանցիները, ֆրանսերենի ուսուցչուհի Հ. Ցուցուլյանի հետ միասին դարձան  գեղեցիկ մի նախաձեռնության հեղինակ:  Նրանք դպրոցի նոր վերանորոգված մարզադահլիճի դիմացի փոքրիկ հողատարածքում իրենց կողմից ձեռք բերված ծաղիկների սերմերի ցանք կատարեցին: Աշակերտները մեծ սիրով աշխատեցին և խոստացան մշտապես խնամել և ավելի շատացնել ծաղիկները: 

Բերքի տոն 2015

Ավանդական դարձած բերքի տոնին դպրոցի աշակերտները,
ուսուցիչները, ինչպես նաև ծնողները միշտ էլ անհամբերությամբ են սպասում: Այս տարի ևս դպրոցի բոլոր դասարանները  խնամքով ու ջանասիրությամբ էին պատրաստվել  Հայաստանի բերքն ու բարիքը ներկայացնելու համար:  Աշնանային բերք ու բարիքով ծանրաբեռնված սեղանները ձևավորված էին այնպիսի ջանասիրությամբ ու  յուրահատուկ ձևավորմամբ, որ անտարբեր չէին թողնում ոչ
մեկին: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի մշակույթի,  կրթության և սպորտի վարչության պետ Կ. Նազարյանը:
  Միջոցառման ընթացքում 7-րդ և 8-րդ դասարանցիները մրցեցին աղցաններ պատրաստելու հմտությամբ, իսկ իններորդ դասարանցիները պատրաստեցին ֆուրշետային
սեղաններ:
Միջոցառման ընթացքում հնչեցին աշխույժ երգեր, բեմադրվեցին գեղեցիկ պարային համարներ: Ելույթ ունեցան ինչպես դասարանախմբերի պարուհիները, այնպես էլ դպրոցի պարի խմբակի սաները: 

Հոգեբանի գործառույթները դպրոցում


 Դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանի նախաձեռնությամբ այս ուսումնական տարում արդեն  երկրորդ անգամ կազմակերպվում է ուսանելի  և  կարևոր  սեմինար: Այս անգամ այն վերաբերում էր դպրոցում հոգեբանի գործառույթներին: Մ. Մարդանյանը մանրամասնորեն ներկայացրեց իր կատարած, ինչպես նաև տարվա ընթացքում նախատեսած միջոցառումները: Այդ ամենն ուղեկցվում էր մեծ էկրանի վրա լուսանկարների ցուցադրությամբ, որտեղ պատկերված էին դպրոցի աշակերտների հետ տարված աշխատանքները: 
Սեմինարին ներկա դասղեկները և ուսուցիչները կարևորեցին կատարված աշխատանքները, տեղում պլանավորեցին հոգեբանի հետ համագործակցությունը:

Monday, November 16, 2015

Ուսուցչի տոն


Դպրոցի աշակերտական խորհուրդը այս տարի որոշեց ուսուցչի տոնը նշել մեծ միջոցառմամբ: Դասերից հետո բոլոր ուսուցիչները հրավիրվեցին դահլիճ, որտեղ նրանց էր սպասում հաճելի անակնկալներով համեմված գրական երաժշտական ցերեկույթ: Երեխաները  երգեցին, պարեցին, իրենց սրտի խոսքն ասացին սիրելի ուսուցիչներին:  Իսկ երեխաների ներկայացրած դպրոցական
մանրապատումները անկեղծ  ու լիաթոք ծիծաղ պարգևեցին բոլոր
 հանդիսատեսներին:
Միջոցառման վերջում ներկա բոլոր ուսուցիչներին աշխորհրդի կողմից փոքրիկ հուշանվերների տեսքով բաժանվեց աշակերտների սրտի քաղցրությունը:

Tuesday, October 20, 2015

Սեմինար ծնողների համար


Դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանը առաջին դասարացիների ծնողների համար անցկացրեց սեմինար <<Վեց տարեկանի ճգնաժամը>> թեմայով: Նա ներկայացրեց այն խնդիրները և դժվարությունները, որոնք առաջանում են երեխայի դպրոց հաճախելու հետ կապված, խորհուրդներ տվեց մայրիկներին, թե ինչպես պետք է վարվել կամակոր, խաղից դժվարությամբ կտրվող փոքրիկների հետ: Մասնավորապես, նա նշեց, որ վեց տարեկանում երեխայի գործունեության մեջ գլխավորը խաղն է, և միայն յոթ տարեկանում  է նրա մոտ ուսուցումը դառնում գործունեության տեսակ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համբերատար լինել և երեխաներին աստիճանաբար ներգրավել ուսուցման գործընթաց: 

Սեմինարին ներկա ծնողներն անչափ գոհ էին միջոցառումից և իրենց շնորհակալությունը հայտնեցին Մ. Մարդանյանին՝ արժեքավոր  խորհուրդների համար:

Անկախության օր



Անկախության օրվա կապակցությամբ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց պլակատների և թեմատիկ անկյունների մրցույթ, որին մասնակցեցին դպրոցի V-IX դասարանները: Մրցույթում հաղթած աշխատանքը պետք է ներկայացվեր բոլորին ի ցույց:  Սեպտեմբերի 19-ին, դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանի գլխավորությամբ, անաչառ ժյուրին շրջեց դասարաններով և հայտնվեց դժվարին կացության առջև: Պարզվեց, որ միանգամից  մի քանի դասարաններ ( IXԱ, VIIԱ  և VIIԲ)  ներկայացրել էին իսկապես գնահատանքի արժանի թեմատիկ անկյուններ: Ժյուրիի որոշմամբ այդ բոլոր աշխատանքները ցուցադրվեցին դպրոցի միջանցքում: 

Sunday, September 6, 2015

Սեպտեմբերի 1

Սեպտեմբերը կրկին դեպի դպրոց է կանչել բոլոր երեխաներին , և նրանք, թողնելով ամառային խաղերն ու զվարճանքները, կարոտած դասերին,  ընկերներին և ուսուցիչներին, վերադարձել են հարազատ կրթօջախ: Սեպտեմբերի 1-ին դպրոցի բակում կազմակերպվել էր փոքրիկ միջոցառում: ՀՀ օրհներգի հնչյունների ներքո աշակերտների, ուսուցիչների և ծնողների համար մեկնարկեց նոր ուսումնական տարին: Ողջույնի խոսք ասացին տնօրեն Ա. Փաշինյանը, դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Ա. Ծերունյանը, իր օրհնությունը աշակերտական և ուսուցչական կոլեկտիվներին տվեց քահանա հայր Սիմեոնը: Այնուհետև առաջին դասարանցիներին իրենց պատգամը հղեցին դպրոցի ավագ դասարացիները, ելույթ ունեցան դպրոցի պարի խմբակի սաները:
 Բոլորն ուրախ էին, առույգացած, թարմացած: Իսկ առաջին դասարանցիները  շփոթված էին և զարմացած: Նրանք սպասում էին իրենց համար նոր աշխարհի բացահայտմանը, որի դռները գիտության ոսկե բանալիով բացեց մանուկներին քաջ հայտնի Բուրատինոն: Երեխաները առաջին զանգի հնչյունների ղողանջի ներքո մտան դպրոց. սկսվեց 2015-2016 ուսումնական տարին:

Monday, May 25, 2015

Շաբաթօրյակ

Տարեվերջին դպրոցի աշակերտական խորհուրդը կազմակերպել էր շաբաթօրյակ: Երեխաները որոշել էին ուսումնական տարվա վերջին մեկ անգամ ևս կարգի բերել իրենց նախաձեռնությամբ միջանցքներում տեղադրված ծաղիկները, մաքրել դրանք փոշուց, մշակել և նոր միայն գնալ ամառային արձակուրդ: 

ՔՊ օր



 ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի 23.01.2015թ.-ի թիվ 30-Ա հրամանի համաձայն, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի  որոշմամբ,  մայիսի 14-ին մեր մարզում անցկացվեց ,,Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում,, թեմայով շտաբային ուսումնավարժություն և ,, Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը,, գործնական միջոցառում: 
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր բնակչության տարահանման ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում: Կատարվեց փորձնական տարահանում, որին մասնակցեցին մոտ 70 պայմանական տարահանվածներ: Նախապես կազմվել էին  ընդունման, հաշվառման և բախշման, հասարակական կարգի պահպանման, հակահրդեհային պաշտպանության, գույքի և սննդի բախշման խմբերը,  կահավորվել էին մոր ու մանկան սենյակը, բուժկետը, տեղեկատվական կենտրոնը: Բոլոր աշխատանքները կատարվեցին կազմակերպված և բարձր մակարդակով:


Պետք է նշել, որ քաղպաշտպանության հետ կապված միջոցառումները մեր դպրոցում միշտ էլ անցնում են հավուր պատշաճին: Դա կատարվում է դպրոցի երկարամյա զինղեկ Ռոբերտ Քամալյանի  հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ: Յորաքանչյուր տարի դպրոցում անցկացվում է ՔՊ օր, որի ժամանակ աշակերտները ծանոթանում են բնական և տեխնածին աղետների ու դրանց հետ կապված ռիսկերի նվազեցման հետ:
























Հրաժեշտ Այբբենարանին


















Այբբենարանի հանդեսները դպրոցական միջոցառումների անբաժանելի մասն են կազմում: Դրանք  առաջին դասարանցիների համար մի յուրատեսակ քննություն են  անցած մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Դասվարներ Ծ. Թամրազյանը և Մ. Մկրտումյանը երկար ու տքնաջան աշխատանք էին կատարել՝ առաջին դասարանցիների այդ  "հում" նյութից ստանալու այն, ինչին ականատես եղան միջոցառմանը ներկա ուսուցիչները և ծնողները: Երկու միջոցառումներն էլ հայրենասիրական բնույթի բաց դասեր էին, որ մատուցեցին փոքրիկները՝  իրենց հատուկ պարզությամբ ու ինքնատիպությամբ:

Մայիսի 9

Մայիսի 9-ին նշվեց Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային
ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակը և Շուշիի ազատագրման 23-ամյակը: Այդ հիշարժան տարելիցներին էր նվիրված դպրոցում կազմակերպված միջոցառումների շարքը, որն իր ձևով նորություն էր և արժանացավ դրական արձագանքի:
Մայիսի 8-ին, ողջ օրվա ընթացքում, դպրոցի առաջին հարկում տեղադրված էկրանին
ցուցադրվում էին պատերազմական օրերի խրոնիկան արտացոլող կադրեր, լսվում էին պատերազմական օրերի երգերը, որոնք օգնեցին զինվորներին  Մեծ Հաղթանակի գործում:Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները մեծ հետաքրքրությամբ լսում էին այդ հոգեհարազատ երգերը:
Օրվա վերջում սպորտհրապարակում կազմակերպվեց ֆլեշ-մոբ՝ դպրոցի պարի խմբակի աշակերտների մասնակցությամբ:Երեխաները կազմեցին 70 թիվը և ներկայացրին գեղեցիկ պար: 
Իսկ հաջորդ պարը հանրահայտ ''Смуглянка''  երգի հնչյունների ներքո էր:
Միջոցառմանը գեղեցիկ համարով ներկայացավ դպրոցի դհոլոհարների խումբը, իսկ Բենիամին Ղալումյանի կատարմամբ "Синий платочек" երգը արժանացավ հանդիսատեսների բուռն ծափահարություններին:





Այդ օրը անմոռանալի կմնա դպրոցի ութերորդ դասարանի ինը աշակերտների համար, ովքեր ստացան "Պատանի երկրապահ" ակումբի կրտսեր սերժանտի կոչման վկայականները: Նրանք երդվեցին պատվով կրել այդ կոչումը:

Հաջորդ օրը աշակերտների ձեռքով պատրաստված աշխատանքների ցուցահանդեսը նույնպես նվիրված էր Մեծ
Հաղթանակի 70-ամյակին: Տեխնոլոգիայի ուսուցչուհի Լ. Մելիքսեթյանի ղեկավարությամբ աշակերտները ապակու վրա գեղեցիկ պատկերներ էին ստացել: Այս աշխատանքները նորություն էին դպրոցում և անչափ մեծ հետաքրքրություն առաջացրին: