Անկախության օրվա կապակցությամբ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց պլակատների և թեմատիկ անկյունների մրցույթ, որին մասնակցեցին դպրոցի V-IX դասարանները: Մրցույթում հաղթած աշխատանքը պետք է ներկայացվեր բոլորին ի ցույց: Սեպտեմբերի 19-ին, դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանի գլխավորությամբ, անաչառ ժյուրին շրջեց դասարաններով և հայտնվեց դժվարին կացության առջև: Պարզվեց, որ միանգամից մի քանի դասարաններ ( IXԱ, VIIԱ և VIIԲ) ներկայացրել էին իսկապես գնահատանքի արժանի թեմատիկ անկյուններ: Ժյուրիի որոշմամբ այդ բոլոր աշխատանքները ցուցադրվեցին դպրոցի միջանցքում:
No comments:
Post a Comment