ՀՀ Զինված Ուժերի 23-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը դպրոցում մեկնարկեց հունվարի 28-ին, ժամը 10.00-ին: Ներկա էին դպրոցի աշակերտական և ուսուցչական ողջ անձնակազմը, ծնողներ, հյուրեր, զինվորական զորամասի սպաներ: Ելույթ ունեցան դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանը, զինղեկ Ռ. քամալյանը, Իջևանի զորամասի ներկայացուցիչ մայոր Պողոսյանը, հայր Սիմեոն քահանան: Բոլոր ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարևորեցին բանակի և բանակաշինության դերը հայոց պետականության պահպանման գործում, կոչ արեցին լինել հայրենասեր և հայրենիքի լավ զինվոր: III ա դասարանի աշակերտները, դասվար Օ. Հարությունյանի հետ պատրաստել էին հայրենասիրական շնչով տոգորված միջոցառում: Փոքրիկներն այնքան էին ոգևորված, որ նույնիսկ առավոտյան ցուրտը չխանգարեց նրանց՝ ներկաներին հասցնել իրենց բոցաշունչ խոսքը:
Բացօթյա միջոցառումից հետո ութերորդ դասարանցիների մոտ Իջևանի N զորամասի սպաներ Պողոսյանը և Թամրազյանը անցկացրին ՛՛Արիության դաս՛՛: Մայոր Պողոսյանն իր տպավորիչ խոսքով ոգևորեց պատանիներին և աղջիկներին, պատասխանեց աշակերտներին և ուսուցիչներին հուզող հարցերին:
No comments:
Post a Comment