Tuesday, October 20, 2015

Սեմինար ծնողների համար


Դպրոցի հոգեբան Մարիաննա Մարդանյանը առաջին դասարացիների ծնողների համար անցկացրեց սեմինար <<Վեց տարեկանի ճգնաժամը>> թեմայով: Նա ներկայացրեց այն խնդիրները և դժվարությունները, որոնք առաջանում են երեխայի դպրոց հաճախելու հետ կապված, խորհուրդներ տվեց մայրիկներին, թե ինչպես պետք է վարվել կամակոր, խաղից դժվարությամբ կտրվող փոքրիկների հետ: Մասնավորապես, նա նշեց, որ վեց տարեկանում երեխայի գործունեության մեջ գլխավորը խաղն է, և միայն յոթ տարեկանում  է նրա մոտ ուսուցումը դառնում գործունեության տեսակ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է համբերատար լինել և երեխաներին աստիճանաբար ներգրավել ուսուցման գործընթաց: 

Սեմինարին ներկա ծնողներն անչափ գոհ էին միջոցառումից և իրենց շնորհակալությունը հայտնեցին Մ. Մարդանյանին՝ արժեքավոր  խորհուրդների համար:

Անկախության օր



Անկախության օրվա կապակցությամբ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց պլակատների և թեմատիկ անկյունների մրցույթ, որին մասնակցեցին դպրոցի V-IX դասարանները: Մրցույթում հաղթած աշխատանքը պետք է ներկայացվեր բոլորին ի ցույց:  Սեպտեմբերի 19-ին, դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանի գլխավորությամբ, անաչառ ժյուրին շրջեց դասարաններով և հայտնվեց դժվարին կացության առջև: Պարզվեց, որ միանգամից  մի քանի դասարաններ ( IXԱ, VIIԱ  և VIIԲ)  ներկայացրել էին իսկապես գնահատանքի արժանի թեմատիկ անկյուններ: Ժյուրիի որոշմամբ այդ բոլոր աշխատանքները ցուցադրվեցին դպրոցի միջանցքում: