Դպրոցի հինգերորդ և վեցերորդ դասարանցիների միջև անցկացվելիք ինտելեկտուալ խաղին անհամբեր սպասում էին բոլորը: Խաղի կազմակերպիչը դպրոցի մաթեմատիկայի մասնախումբն էր: Նախապես կազմվել էին թիմերը, որոնց անդամները ընտրվել էին վիճակահանությամբ: Յուրաքանչյուր թիմում կային ինչպես հինգերորդ, այնպես էլ վեցերորդ դասարանի աշակերտներ: Խաղի ընթացքում հնչող հարցերը արտացոլվում էին մեծ էկրանին:
Մասնակիցները, աչքերը չկտրելով հարցերից, աշխուժորեն քննարկում էին, ապա մեկը մյուսի ետևից պատասխանում հարցերին: Անաչառ ժյուրին գնահատում և մեկնաբանում էր պատասխանները: Խաղն ացավ ջերմ ու բարեկամական մթնոլորտում: Եվ այստեղ կարևորը ոչ թե հաղթանակն էր, այլ մաթեմատիկայից նոր, կարևոր գիտելիքների ձեռքբերումը : Խաղի վերջում բոլորը փաստեցին, որ դա հաջողվեց թե՛ մասնակիցներին, թե՛ հանդիսատեսին:
No comments:
Post a Comment