Wednesday, January 25, 2017

Բերքի տոն





 Ավանդական Բերքի տոնը մեր դպրոցում տեղի ունեցավ
նոյեմբերի 11-ին: Բարեհաճ աշնանային եղանակը բոլորին տրամադրել էր ուրախ տոնախմբության:
Տոնակատարությանը ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ծնողներ ու բազմաթիվ հյուրեր: Հանդիսությունն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնության խոսքով: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 3-9-րդ դասարանները, թվով 14 դասարան, որոնք առանձին-առանձին ներկայացել էին մեկը մյուսից գեղեցիկ ձևավորված, առատ ու ճոխ
սեղաններով՝ օգտագործելով իրենց ողջ երևակայությունն ու հնարավորությունները: Միջոցառումն ուղեկցվում էր երգ-երաժշտությամբ, պարային համարներով: Հանձնարարված ուտեստները ժյուրիի գնահատականին ներկայացնելուց հետո երեխաներն այնուհետև հյուրասիրեցին ու նաև վայելեցին իրենց սեղանների բերքն ու բարիքները:






Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն


Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն:  Գրանցված էին երեք թեկնածուներ՝  Կամո Աղբալյան, Գագիկ Հայրապետյան,  Նարե Տիգրանյան: Ընտրություններին մասնակցում էին դպրոցի VI-IX դասարանների աշակերտները: 


Ընտրություններին անցան բարձր կազմակերպվածությամբ, արդար և թափանցիկ:  Դպրոցում ձևավորվել էր ընտրական հանձնաժողով՝ յուրաքանչյուր դասարանից մեկական ներկայացուցչով, դիտորդական խումբ: Կահավորվել էր ընտրատեղամասը,
նախապես պատրաստվել էին ընտրացուցակները և քվեաթերթիկները:
Ընտրությունների արդյունքում 83 ձայնով Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Նարե Տիգրանյանը:

Նախընտրական քարոզարշավ




Դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունից առաջ նախագահի երեք թեկնածուների կողմից կազմակերպվեց քարոզարշավ, որպեսզի աշակերտները ավելի մոտիկից ծանոթանան իրենց նախասիրություններին և հնարավորություններին:
Կամո Աղբալյանը կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ մրցույթ: 
Գագիկ Հայրապետյանը ցուցադրեց ֆիլմ, որը պատմում էր մի երիտասարդ նկարչուհու մասին, որն ուզում է իր գույների միջոցով փոխել աշխարհը: 
Իսկ Նարե Տիգրանյանը իր համակիրների ուժերով կազմակերպեց համերգային ուրախ ծրագիր: