Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Գրանցված էին երեք թեկնածուներ՝ Կամո Աղբալյան, Գագիկ Հայրապետյան, Նարե Տիգրանյան: Ընտրություններին մասնակցում էին դպրոցի VI-IX դասարանների աշակերտները:
Ընտրություններին անցան բարձր կազմակերպվածությամբ, արդար և թափանցիկ: Դպրոցում ձևավորվել էր ընտրական հանձնաժողով՝ յուրաքանչյուր դասարանից մեկական ներկայացուցչով, դիտորդական խումբ: Կահավորվել էր ընտրատեղամասը,
նախապես պատրաստվել էին ընտրացուցակները և քվեաթերթիկները:
Ընտրությունների արդյունքում 83 ձայնով Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Նարե Տիգրանյանը:
No comments:
Post a Comment