Thursday, January 11, 2018

Աշակերտական ընդհանուր ժողով


Սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթում ընտրվեցին դասարանական աշակերտական խորհուրդները, որոնց նախագահներից և մեկական անդամներից էլ ձևավորվեց դպրոցի աշակերտական խորհուրդը: Խորհրդի հերթական նիստում առաջադրվեցին աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուները՝  Էդիլյան Էռնա, Մարգարյան Գայանե և Շահնազարյան Նարեկ: Ըստ կանոնադրության, նրանք պետք է ներկայացնեին իրենց նախընտրական ծրագիրը:
Սեպտեմբերի 15-ին հրավիրվեց աշակերտական ընդհանուր ժողով, որին մասնակցում էին դպրոցի վեցերորդից իններորդ դասարանների բոլոր աշակերտները: Օրակարգում՝
1. 2016-17 ուստարում կատարված աշխատանքների հաշվետվություն
2. Նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի ներկայացում
3. Նախորդ ուստարվա ընթացքում տարբեր բնագավառներում աչքի ընկած աշակերտների պարգևատրում:
Քանի որ դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը ավարտել է հիմնական դպրոցը, 2016-17 ուստարվա աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց դպրոցի կազմակերպիչ Ս. Պետրոսյանը:
Աշակերտական ընդհանուր ժողովը աշխատանքները գնահատեց բավարար:
Այնուհետև նախագահի թեկնածուները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը: Որոշվեց մեկ շաբաթվա ընթացքում
անցկացնել նախընտրական քարոզարշավ:

Վերջում տեղի ունեցավ սպորտի,  ուսման,  ՛՛Կենգուրու՛՛, ՛՛Մեղու՛՛  մրցույթներում աչքի ընկած աշակերտների պարգևատրում:  Նրանք պարգևատրվեցին պատվոգրերով, գավաթներով, բռնցքամարտի ձեռնոցներով:
 Քանի որ դպրոցի  մարզադահլիճը հարմարեցված է բռնցքամարտին, տեղադրված է ռինգ, այստեղ գործում է քաղաքային մարզադպրոցի բռնցքամարտի խմբակը:  Պարգևատրման գործում մեծ ներդրում ունեցան պատանի բռնցքամարտիկների ծնողները, ովքեր նույնպես ներկա էին:  Ի նշան աջակցության, մարզիչ Ա. Էդիլյանը դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանին հանձնեց հուշանվեր և շնորհակալագիր:







No comments:

Post a Comment