Monday, June 6, 2011


Մայիսի 31-ին տեղի ունեցավ մանկավարժական խորհուրդի նիստ: Նիստին Հասմիկ Քամալյանը խոսեց կրթական ռեսուրսների մասին: Նա ներկայացրեց այն կայքերը, որոնց միջոցով կարող են բոլորը ծանոթանալ կրթական ռեսուրսներին`safe.am, ktak.am, armedu.am, atc.am:






Տեղեկացվեց նաև  դպրոցական կայքի (ijevan1.safe.am) և բլոգի (ijevan1.blogspot.com)մասին, և նաև " Իմ մասին" պաշտոնական բլոգ-պորտալի մասին, որն իրենից ներկայացնում է բլոգային համակարգ, և որը կվարի աշխորհուրդը: Դպրոցը կունենա նաև էլեկտրոնային գրադարան` տեղադրված գրադարանում: Ցանկացողները կարող են օգտվել այդ գրադարանից:




 Ծանոթացան նաև հանրային քննարկման ներկայացված 2011-2012 ուսումնական տարվա դասագրքերի մրցույթի գնահատման ընդհանուր հանձնաժողովի նիստի որոշմամբ հաղթող ճանաչված դասագրքերին:

Դասագրքերը համակարգչի մեջ ներբեռնելու և ուսումնասիրելու համար հասանելի են " Հայկական  կրթական միջավայր" պորտալում:

No comments:

Post a Comment