Thursday, September 1, 2011

Գիտելիքների օր`1-ը սեպտեմբերի

Սեպտեմբերի 1-ը եկավ: Եկավ ուրախ ժպիտներով, վառվռուն ծաղիկներով, գույնզգույն փուչիկներովև, իհարկե, արևերես մանուկների կարոտած աչքերով:

Տոնական օր է Իջևանի համար 1 հիմնական դպրոցի բակում: Տոնական շարքերով կանգնած են դպրոցի I - IX  դասարանները: Նրանց ողջունեց դպրոցի տնօրեն Լ. Խաչատրյանը, մաղթեց հաջողություններ նոր ուսումնական տարում: Նա ընթերցեց Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի և Իջևանի քաղաքապետ Վ. Ներսիսյանի ուղերցները:


Ելույթ ունեցավ IX  դասարանի գերազանցիկ աշակերտուհի Սոնա Ղևոնդյանը: Իր խոսքն ուղղելով I դասարանցիներին, նա պատվիրեց սիրել դպրոցը և միշտ բարձր պահել Իջևանի համար 1 դպրոցի պատիվը:

Այնուհետև խոսքը տրվեց դպրոցի շեմին նոր ոտք դնող փոքրիկներին, ովքեր արտասանեցին, երգեցին, ու համոզեցին ծնողներին և ուսուցիչներին, որ լավ են սովորելու:

Ավանդույթի համաձայն, դպրոցի ավագ դասարանցիները  գիտության բանալին և առաջին զանգը հանձնում են I դասարանցիներին:
Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը և 2011-2012 ուսումնական տարին սկսված է:















No comments:

Post a Comment