Monday, November 28, 2011
Սպորտլանդիա
Tuesday, November 22, 2011
Նախագահական ընտրություններ
Իջևանի համար 1 հիմնական դպրոցում կայացավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը, որին մասնակցում էին 7-9 դասարանի աշակերտները: Թեկնածուները 4-ն էին` Ղևոնդյան Սոնան, Մկրտչյան Գիգուշը, Ֆարմազյան Լիլիթը և Պետրոսյան Մերին:
Առաջին և երկրորդ դասաժամերի ընթացքում տեղի ունեցավ փակ քվեարկություն: 168 աշակերտներից ընտրությանը մասնակցեցին 159-ը:
Ընտրությունների ավարտին հաջորդեց ձայների հաշվումը: Այդ գործընթացին մասնակցում էին 6 վստահված անձիք և 2 ուսուցիչներ:Ղևոնդյան Սոնան հավաքելով 89 ձայն դարձավ 2011-2012ուս. տարվա Աշխորհրդի նախագահ (52%): Պետրոսյան Մերին հավաքեց 33 ձայն և գրավեց 2-րդ տեղը: Մկրտչյան Գիգուշը հավաքեց 19 ձայն, իսկ Ֆարմազյան Լիլիթը` 16 ձայն:
Thursday, November 17, 2011
Հայաստանը ես եմ
Նոյեմբերի 17-ին IV դասարանում տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Հայաստանի Հանրապետության 20 և «Հույսի կամուրջ» ՀԿ 15 ամյակին : Դասին ներկա էին դպրոցի տնօրեն` Լ. Խաչատրյանը, դասվարները , ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչը: Դասը սկսվեց Հայաստանի հիմնի կատարմամբ:
Աշակերտներին տրվեց առաջադրանք պատկերել Հայաստանը խորհրդանշող որևէ պատկեր, մեկնաբանել այն և փաքցնել պաստառին: Արդյունքում ստացան եռագույն դրոշը:


Friday, November 11, 2011
Կերպարվեստի դասաժամ
Զարմանալի հետաքրքրությամբ են անցնում V դասարանի կերպարվեստի դասերը: Ուսուցիչը ջանք չի խնայում ժամը հետաքրքիր դքրձնելու համար: Երեխաներն իրենց տեսադաշտում ունենում են բնօրինակը, այս անգամ էլ` տարբեր մրգեր և բանջարեղեն: Չկա այնպիսի մի աշակերտ, որն անպատրաստ ներկայանա: Իսկ դասամիջոցին վայելում են իրենց բերած արևահամ մրգերը:


Վերջում այդ մրգերն ու բանջարեղենները վեր են ածվում գեղեցիկ և հրաշալի նկարների:
Վերջում այդ մրգերն ու բանջարեղենները վեր են ածվում գեղեցիկ և հրաշալի նկարների:
Wednesday, November 2, 2011
Subscribe to:
Comments (Atom)