Monday, November 28, 2011

Սպորտլանդիա

2011թ. նոյեմբերի 25-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում  կայացավ սպորտլանդիա` նվիրված Գ. Նժդեհի ծննդյան 125-ամյակին: Մրցում էին VIIԱ դասարանի «Կայծակ»   և   VIIԲ դասարանի «Արծիվ» թիմերը: Թիմերը ոգևորված էին և անհամբերությամբ սպասում էին խաղի սկսվելուն : Երկուսն էլ համոզված էին իրենց հաղթանակի մեջ: Վերջապես լսվեց մրցավարի սուլիչը և խաղն սկսվեց:  Դահլիճը պայթում էր երկրպագուների գոռում-գոչյուններից, իսկ մրցակիցները ջանքեր չէին խնայում նրանց սպասելիքները արդարացնելու համար:
Խաղն անցավ փոփոխական հաջողությամբ և վերջին մրցաձևից առաջ հաշիվը հավասար էր` 75-75: Ամեն ինչ որոշեց պարանաձգումը: Համառ ջանքերի շնորհիվ  հաղթեց VII Բ դասարանը:




Անսահման էր թիմի անդամների, դասղեկի, ծնողների և երկրպագուների ուրախությունը: Ժյուրիի նախագահը հայտնելով վերջնական արդյունքը,  շնորհավորեց հաղթող թիմին և ասաց, որ մայիս ամսին այս երկու թիմերը կրկին կհանդիպեն: Մրցակիցները հեռացան դահլիճից` իրենց հետ տանելով օրվա ջերմությունը և նոր մրցույթի սպասումը:

No comments:

Post a Comment