Իջևանի համար 1 հիմնական դպրոցում կայացավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը, որին մասնակցում էին 7-9 դասարանի աշակերտները:
Թեկնածուները 4-ն էին` Ղևոնդյան Սոնան, Մկրտչյան Գիգուշը, Ֆարմազյան Լիլիթը և Պետրոսյան Մերին:
Առաջին և երկրորդ դասաժամերի ընթացքում տեղի ունեցավ փակ քվեարկություն: 168 աշակերտներից ընտրությանը մասնակցեցին 159-ը:
Ընտրությունների ավարտին հաջորդեց ձայների հաշվումը: Այդ գործընթացին մասնակցում էին 6 վստահված անձիք և 2 ուսուցիչներ:
Ղևոնդյան Սոնան հավաքելով 89 ձայն դարձավ 2011-2012ուս. տարվա Աշխորհրդի նախագահ (52%): Պետրոսյան Մերին հավաքեց 33 ձայն և գրավեց 2-րդ տեղը: Մկրտչյան Գիգուշը հավաքեց 19 ձայն, իսկ Ֆարմազյան Լիլիթը` 16 ձայն:
No comments:
Post a Comment