Friday, December 9, 2011

Ինտելեկտուալ խաղ


Իջևանի հ.1 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ` քիմիա և կենսաբանություն առարկաներից:  Քանի որ 2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի տարին է, ապա մրցույթը նվիրվեց այդ հիշարժան տարելիցին: Միջոցառմանը աջակցեց դպրոցի կենսաքիմիայի մասնախումբը` նախագահ Լ. Գալստյանի  ղեկավարությամբ: Մրցում էին 8-րդ և 9-րդ դասարաններից կազմված ԿարմիրԿապույտ  և Նարնջագույն թիմերը:











Թիմերի կազմը ընտրվել էր նախօրոք` վիճակահանությամբ: Յուրաքանչյուր թիմում կային աշակերտներ բոլոր դասարաններից, ինչն ավելի հետաքրքիր էր դարձնում մրցույթը:  Խաղի սկզբում հաղորդավարը ասաց, որ թիմերը եկել են ավելի խորացնելու իրենց գիտելիքները և հիշատակեց մեծ մանկավարժ Դիստերվեգի խոսքերը. <<Կրթության իմաստը ոչ միայն ստացած գիտելիքների քանակի մեջ է, այլ դրանք տեղին և լիարժեք կիրառելու մեջ>>:
Թիմերի ավագները ներկայացրին թիմերի կազմերը և խաղն սկսվեց: 









Համառ ու թեժ պայքարում հաղթեց  Կարմիր  թիմը: Դպրոցի տնօրեն  Լ. Խաչատրյանը շնորհավորեց հաղթողին,  բայց նշեց, որ բոլոր թիմերն էլ պետք է շատ աշխատեն, որպեսզի  քիմիայի և կենսաբանության բնագավառում ավելի շատ գիտելիքներ ունենան: Իսկ առանց դրանց կյանքը անհետաքրքիր կլինի...






No comments:

Post a Comment