Saturday, February 18, 2012

Մեր բարի գործը

Փետրվարի 17-ը Բարության օրն է: Այդ օրը Իջևանի հ. 1 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը որոշեց կերակրել  մեր թևավոր բարեկամներին: Ձմեռն ու ձյունը նրանց համար մեծ դժվարություններ են ստեղծում սնունդ  գտնելիս: Եվ ահա, դպրոցի յոթերորդ դասարանցիները ,նախօրոք պատրաստված կերամաններով և հացի փշրանքներով ու ցորենի հատիկներով զինված, դպրոցի բակում են:  Երեխաները շատ ոգևորված էին: Ուսուցիչների հետ միասին  նրանք կերամանները կախեցին դպրոցի շրջակայքում գտնվող ծառերի ճյուղերից, տեղադրեցին բարձր վայրերում: Կարծում ենք, որ աշխորհուրդը բարի գործ կատարեց և թռչունները գոհ կմնան մեզանից:













 

Friday, February 17, 2012

Բանավեճ




Հունվարի 31-ին Իջևանի հ.1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բանավեճ` «Ծառայել բանակում, թե ոչ»: Մասնակցում էին իններորդ դասարանցիները և նրանց դասղեկները: Նախօրոք հանձնարարվել էր գրել ազատ թեմայով շարադրություն «21-րդ դարի երիտասարդությունը և բանակը» թեմայով, որի արդյունքում պարզվել էր որ տղաների մեծամասնությունը ցանկանում է ծառայել զինված ուժերում:  Բայց, չնայած դրան, ծավալվեց բուռն քննարկում: Բանավեճի հենց սկզբում աղջիկներից մեկն ասաց,  որ չի հավատում տղաների անկեղծությանը, թե ուզում են ծառայել բանակում: Տղաները փորձում էին ապացուցել հակառակը: Բուռն քննարկումից հետո տղաները հաղթող դուրս եկան պայքարից: Վերջում աղջիկներից ոմանք խոստովանեցին, որ իրենք նույնպես կուզեին ծառայել հայկական բանակում:   

















Friday, February 3, 2012

Հետաքրքիր դասաժամ




Իջևանի համար 1 հիմնական դպրոցում աշակերտները միշտ էլ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում անգլերենի դասաժամի նկատմամբ: Ուսուցչուհի Մ. Գուլակյանը դրանք վարում է նոր, ինտերակտիվ մեթոդներով: Այդ դասերից մեկի օրինակ էր IX ա դասարանում կայացած դասը:
Դասի թեման էր «Armenian. American and British cuisine...» 



 Խմբային աշխատանքի միջոցով աշակերտները ներկայացրին հայկական, բբրիտանական և ամերիկյան խոհանոցը: Նրանք օգտագործեցին դիտակտիկ նյութեր և պաստառներ: Խմբերից մեկը օգտվելով  համակարգչից` PowerPoint ծրագրի միջոցով ներկայացրեց ամերիկյան խոհանոցը:

Wednesday, February 1, 2012

Հայոց բանակ 20













 Իջևանի հ. 1 հիմնական դպրոցում տոնական եռուզեռ է: Թվում է, դպրոցը լիքն է զինվորականներով: Սակայն, ուշադիր նայելով, տեսնում ենք, որ այդ զինվորները 8-րդ և 9-րդ դասարանցիներն են`  զինվորական համազգեստով:  Ցածր դասարանցիները  զարմանքով ու նաև հիացմունքով խռնվել են նրանց շուրջ:  Առավոտվանից դպրոցում հնչում են հայրենասիրական երգեր: Աշակերտները, խմբվելով միջանցքում տեղադրված հեռուստացույցի առջև, ոգևորված երգում են ու պարում: