Փետրվարի 17-ը Բարության օրն է: Այդ օրը Իջևանի հ. 1 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը որոշեց կերակրել մեր թևավոր բարեկամներին: Ձմեռն ու ձյունը նրանց համար մեծ դժվարություններ են ստեղծում սնունդ գտնելիս: Եվ ահա, դպրոցի յոթերորդ դասարանցիները ,նախօրոք պատրաստված կերամաններով և հացի փշրանքներով ու ցորենի հատիկներով զինված, դպրոցի բակում են: Երեխաները շատ ոգևորված էին: Ուսուցիչների հետ միասին նրանք կերամանները կախեցին դպրոցի շրջակայքում գտնվող ծառերի ճյուղերից, տեղադրեցին բարձր վայրերում: Կարծում ենք, որ աշխորհուրդը բարի գործ կատարեց և թռչունները գոհ կմնան մեզանից:
No comments:
Post a Comment