Friday, March 16, 2012

Եվս մեկ կենգուրու

2012թ. մարտի 15-ն է աշխարհի ամենազանգվածային մաթեմատիկական մրցույթի օրը: Մեր դպրոցում կայացավ կենգուրու մաթեմատիկական մրցույթը: Բոլորն անհամբեր սպասում էին այդ օրվան: Ինչպես միշտ խնդիրները հետաքրքրաշարժ էին: Բոլոր մասնակիցներին տրվեցին  հուշանվերներ՝ գրիչ, էջանիշ և օրացույց: Եվ սա դեռ  ամենը չէ: Քեզ սպասում են նաև հետաքրքիր մրցանակներ, եթե դու հավաքես հետևյալ միավորները՝

3-4 դասարանցիներ (96 միավորից)
  1. Հավաստագիր, հուշանվեր, եթե 64-ից ցածր է միավորները
  2. Պատվոգիր, խրախուսական մրցանակ, եթե 64-90 միավոր է
  3. Հաղթողի մրցանակ, եթե 91-96 միավոր է հավաքել:
 5-12 դասարանցիներ (120 միավորից)
  1. Հավաստագիր, հուշանվեր, եթե 80-ից ցածր է միավորները
  2. Պատվոգիր, խրախուսական մրցանակ, եթե 80-114 միավոր է
  3. Հաղթողի մրցանակ, եթե 115-120 միավոր է հավաքել:
Սպասենք արդյունքներին...

Բաց դաս երկրաչափությունից

Մարտի 15-ին Իջևանի հ. 1 հիմնական դպրոցի 7-րդ ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս երկրաչափությունից: Դասի թեման էր  «Եռանկյան անկյունների գումարը»: Ուսուցչուհի Գոհար Դալլաքյանը նախորոք բավականին աշխատանք էր կատարել: Դասն անցավ խմբային աշխատանքի ձևով: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին կատարում տրված առաջադրանքները: Որոշում անկյան անկյունային չափը, եռանկյան կողմերը ծալելով ստացան այլ երկրաչափական պատկեր, գտան եռանկյան անհայտ անկյունները ՝օգտվելով կից, արտաքին անկյունների հատկություններից: Թեորեմն ապացուցվեց աշակերտների միջոցով, այնուհետև յուրաքանչյուր խմբին տրվեց առաջադրանք, որը աշակերտները կատարեցին հաջողությամբ: Նոր դասը յուրացվեց բոլորի կողմից: Դասի  ավարտին ուսուցչուհին կատարեց գնահատում:






Sunday, March 4, 2012

Վազգեն Սարգսյանի պատգամը

 Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 53 տարեկան:

 Տարածաշրջանը, ուր մենք ապրում ենք, լավագույններից չէ նաև բարոյական չափանիշների իմաստով, մեր ոչ մի հարևանից մենք բարձր կազմակերպվածության, կարգապահության, պետականության դասեր առնել չենք կարող: Էլ չեմ խոսում տարածաշրջանային մենթալիստետի համարում ստացած կաշառակերության մասին: Եվ եթե մեր հարևաններից յուրաքանչյուրը Մեծ Աշխարհի հետ հարաբերություններում այս ամենը կոմպենսացնող որևէ ծանրակշիռ խաղաքարտ ունի` ծավալային, քանակային, ռեսուրսային,ապա մեզ մնում է միայն մյուսներից ուղղակի մեկ գլուխ ավելի կազմակերպված, նպատակասլաց, բարոյական լինել վերջապես: Ակնհայտ ճշմարտություն է, որ լավ հավաքված փոքրը, քիչը` հաճախ ավելի ուժեղ է և հզոր, քան վատ հավաքված մեծն ու շատը` լինի դա պետություն, բանակ թե ընտանիք:
Ոչ մի ծրագիր, որքան էլ փայլուն լինի,չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում« որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդը ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:
Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը« և համոզված եմ` մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ:
Մենք իրավունք չունենք թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին է տասնյակ կուսակցությունների և հոսանքների  հոյությունը: Այս քաղաքական դաշտը պետք է կանոնավորվի , ինչպես հատուկ է քաղաքակիրթ երկրներին:
Հայաստանում էլ պետք է գործեն 3-4 դասական ուժեր, ավանդույթներ ունեցողև ավանդույթներ ձևավորող , քաղաքական հստակ դեմք ու նկարագիր ունեցող և իր հետևից ժողովուրդ տանող  կուսակցություններ:
Այլապես, այս բզկտվածությունը կբերի նաև հասարակության բզկտվածության:
Միասնությունը կարող է սարեր շուռ տալ: