Մարտի 15-ին Իջևանի հ. 1 հիմնական դպրոցի 7-րդ ա դասարանում տեղի ունեցավ բաց դաս երկրաչափությունից: Դասի թեման էր «Եռանկյան անկյունների գումարը»: Ուսուցչուհի Գոհար Դալլաքյանը նախորոք բավականին աշխատանք էր կատարել: Դասն անցավ խմբային աշխատանքի ձևով: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին կատարում տրված առաջադրանքները: Որոշում անկյան անկյունային չափը, եռանկյան կողմերը ծալելով ստացան այլ երկրաչափական պատկեր, գտան եռանկյան անհայտ անկյունները ՝օգտվելով կից, արտաքին անկյունների հատկություններից: Թեորեմն ապացուցվեց աշակերտների միջոցով, այնուհետև յուրաքանչյուր խմբին տրվեց առաջադրանք, որը աշակերտները կատարեցին հաջողությամբ: Նոր դասը յուրացվեց բոլորի կողմից: Դասի ավարտին ուսուցչուհին կատարեց գնահատում:
No comments:
Post a Comment