Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 53 տարեկան:
Տարածաշրջանը, ուր մենք ապրում ենք, լավագույններից չէ նաև բարոյական չափանիշների իմաստով, մեր ոչ մի հարևանից մենք բարձր կազմակերպվածության, կարգապահության, պետականության դասեր առնել չենք կարող: Էլ չեմ խոսում տարածաշրջանային մենթալիստետի համարում ստացած կաշառակերության մասին: Եվ եթե մեր հարևաններից յուրաքանչյուրը Մեծ Աշխարհի հետ հարաբերություններում այս ամենը կոմպենսացնող որևէ ծանրակշիռ խաղաքարտ ունի` ծավալային, քանակային, ռեսուրսային,ապա մեզ մնում է միայն մյուսներից ուղղակի մեկ գլուխ ավելի կազմակերպված, նպատակասլաց, բարոյական լինել վերջապես: Ակնհայտ ճշմարտություն է, որ լավ հավաքված փոքրը, քիչը` հաճախ ավելի ուժեղ է և հզոր, քան վատ հավաքված մեծն ու շատը` լինի դա պետություն, բանակ թե ընտանիք:
Ոչ մի ծրագիր, որքան էլ փայլուն լինի,չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում« որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդը ինքն է: Եթե համոզված չէ, որ մենք, միայն մենք ենք կառուցելու մեր տունը: Եվ վերջապես, ավելի լավ է մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:
Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը« և համոզված եմ` մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ:
Մենք իրավունք չունենք թույլ տալ այնպիսի շռայլություն, ինչպիսին է տասնյակ կուսակցությունների և հոսանքների հոյությունը: Այս քաղաքական դաշտը պետք է կանոնավորվի , ինչպես հատուկ է քաղաքակիրթ երկրներին:
Հայաստանում էլ պետք է գործեն 3-4 դասական ուժեր, ավանդույթներ ունեցողև ավանդույթներ ձևավորող , քաղաքական հստակ դեմք ու նկարագիր ունեցող և իր հետևից ժողովուրդ տանող կուսակցություններ:
Այլապես, այս բզկտվածությունը կբերի նաև հասարակության բզկտվածության:
Միասնությունը կարող է սարեր շուռ տալ:

No comments:
Post a Comment