
Փետրվար ամսին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը, իսկ կաթոլիկ աշխարհը` Սուրբ Վալենտինի տոնը: Սիրո այս երկու տոները մեր դպրոցում միավորվեցին աշակերտական խորհրդի և հայոց լեզվի ու գրականության մասնախմբի ջանքերով: Վաղ առավոտից դպրոց մտնողները հաճելիորեն զարմացան` տեսնելով փուչիկներով ու սրտիկներով զարդարված մուտքը: Դա աշխորհրդի անակնկալն էր բոլոր սիրող սրտերին: Իսկ արդեն օրվա վերջում, իններերդ դասարանցիների ուժերով, կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում, որտեղ հնչեցին հայտնի հայ գրողների սիրուն նվիրված
Վերջում աշակերտներին միացան նաևուսուցիչները, ովքեր նույնպես ասմունքեցին: Ասմունքն ընդմիջվում էր գեղեցիկ երաժշտական կատարումներով, որոնք առավել հուզականություն հաղորդեցին միջոցառմանը:
Բոլոր ներկաները հեռացան` իրենց հետ տանելով օրվա խորհուրդը` սերը:


No comments:
Post a Comment