Sunday, October 19, 2014

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն

 Հոկտեմբերի 15-ին դպրոցում կայացավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Թեկնածուները երկուսն էին՝ VIII դասարանցիներ Արփինե Ծերունյանը և Սվետա Խաչատրյանը:  Երկու թեկնածուներն էլ դպրոցի աշակերտական խորհրդի անդամ էին և առաջադրվել էին աշխորհրդի կողմից: Նրանք նախապես ներկայացրել էին իրենց նախընտրական ծրագրերը, և ընտրողները հնարավորություն ունեին ծանոթանալու դրանց հետ: 
 
Ընտրություններն անցան  փակ գաղտնի քվեարկությամբ: Որպես դիտորդներ հրավիրված էին Իջևանի հ.3 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախագահը և մի քանի անդամներ:
Ընտրության արդյունքում աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Արփինե Ծերունյանը, իսկ Սվետա Խաչատրյանը առաջադրվեց որպես  փոխնախագահ: 
Մեր դիտորդները




No comments:

Post a Comment