Thursday, October 23, 2014

Բերքի տոն 2014

                                                   













Աշնան այս օրերին մեր ժողովուրդը Հայաստանի տարբեր անկյուններում նշում է բերքի և հողի աշխատավորի տոնը: Հոկտեմբերի 17-ին մեր դպրոցում ավանդական և սիրելի տոնն էր՝ Բերքի տոնը: Բոլորը (աշակերտները, ուսուցիչները և ծնողները) անհամբեր սպասել և ջանասիրաբար պատրաստվել էին այդ օրվան: Յուրաքանչյուր դասարան աշնան բարիքներով լի սեղան էր պատրաստել և առատորեն հյուրասիրում էր բոլոր ներկաներին: Սեղաններին շողշողում էին արևահամ խաղողը, մեղրածոր թուզը, կարմրաթուշ խնձորը, հյութալի տանձը, իրենց պատվավոր տեղն ունեին  նաև կաթի սերը, սարի մածունը, մեղրը, տարբեր մրգերի չրերը, բազմազան թխվածքները: Բացի դրանից, ամեն դասարան  ներկայացրեց հայկական ավանդական մեկ ուտեստ: Ինչ համեղ կերակուր ասես, որ չկար այդ օրը մեր դպրոցում՝ է՛լ խորոված ու քաբաբ, է՛լ հարիսա ու քյուֆթա, տոլմայի տարբեր տեսակներ, խաշ ու ղափամա:  Իսկ տոնական երաժշտությունն էլ ավելի էր բարձրացնում բոլորի տրամադրությունն ու հրավիրում պարահրապարակ: Նույնիսկ պարբերաբար տեղացող անձրևը չխանգարեց միջոցառման մասնակիցների սրտանց ուրախությանը:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի փոխմարզպետ Լ. Սարգսյանը, մարզպետարանի աշխատակիցներ, բազմաթիվ ծնողներ: 

No comments:

Post a Comment