Tuesday, April 28, 2015

Շառլ Ազնավուր



Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում անչափ հետաքրքիր միջոցառման հեղինակ դարձավ օտար լեզվի մասնախումբը: Ֆրանսերենի ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանի կազմակերպած միջոցառումը նվիրված էր աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին:
Բեմում երեխաները կանգնած էին ֆրանսիական դրոշի գույները ցույց տվող փողկապներով: Նրանք ներկայացրին մեծ երաժշտի կյանքը, անցած ճանապարհը, հաջողությունները: Նշենք, որ միջոցառումը ֆրանսերեն և հայերեն լեզուներով էր: Աշակերտները կատարեցին հանրահռչակ երգչի երգացանկից











որոշ հայտնի երգեր, որոնք մեծ ջերմությամբ ընդունվեցին հանդիսատեսի կողմից: Երգերն ուղեկցվում էին պարային կատարումներով և գեղեցիկ բեմականացումներով:
Այս միջոցառմամբ մեր դպրոցը ևս մասնակից դարձավ աշխարհի ֆրանկոֆոն շարժմանը:

No comments:

Post a Comment