Wednesday, May 6, 2015

Հովհաննես Թումանյան













Իջևանի Սպ. Սարգսյանի անվան հ. 1 հիմն. դպրոցում մարտի 30-ին ազդարարվեց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների սկիզբը: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ա. Պետրոսյանի և Լ. Բադալյանի ջանքերով հանճարեղ լոռեցին` Հովհաննես Թումանյանն այս անգամ բեմից ներկայացավ ոչ միայն որպես 20-րդ դարի հանճարեղ գրող: 8-րդ «ա» դասարանի աշակերտները բանաստեղծին ներկայացրին նաև որպես հայրենասեր անհատի, որպես ամենայն հայոց բանաստեղծի, ով ապրում էր իր ժողովրդի ճակատագրով և գերմարդկային լարումներով, հասարակական լայն գործունեությամբ ձգտում էր օգնել դժվար կացության մեջ գտնվող հարազատ ժողովրդին: Հանճարեղ բանաստեղծ ու կենսասեր մարդ, ով ամենամռայլ պահերին անգամ չէր կորցնում հավատը լուսավոր գալիքի նկատմամբ: Աշակերտները սիրով հնչեցրին բանաստեղծի խոհափիլիսոփայական քառյակները, դերասանի վարպետությամբ բեմադրեցին հատվածներ «Անուշ» պոեմից, գեղագիտական հաճույք պատճառեց նազելի աղջիկների «Էնզելի» պարը:
Հանդիսատեսն այդ օրը հուզված հեռացավ դահլիճից` իր հետ տանելով անմահ բանաստեղծի պատգամը.
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե˜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:

No comments:

Post a Comment