Այս օրերին կրկին անգամ բռունցքվեց մեր ժողովուրդը՝ դիմակայելու ազերիների սանձազերզած ագրեսիայի նոր դրսևորմանը: Հայ զինվորը ստիպված էր մեկ անգամ ևս ապացուցել, որ թույլ չի տա թշնամուն ոտք դնել հայ Արցախի հողին: Եվս մեկ անգամ հերոսացան մեր հայ արծիվ տղաները, ցավոք՝ շատերը կյանքի գնով: Ցավում ենք և խոնարհվում նրանց հիշատակի առջև...
Մեր դպրոցի աշակերտները անմիջապես միացան Արցախի զինվորների համար կատարվող հանգանակությանը: Աշակերտները մի քանի ժամվա ընթացքում հավաքեցին քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, դեղորայք, գուլպաներ և այլն: Մենք գիտենք, որ հայ զինվորը Արցախում ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով, սակայն սա շնորհակալության մի յուրահատուկ ձև է՝ սահմանին աներեր կանգնած մեր քաջերին:Thursday, April 7, 2016
Սուրբ Զատիկ
Մարտի 30-ին վեցերորդ ա դասարանի աշակերտները և Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Ս. Յարալյանը պատրաստել էին մի գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Սուրբ Հարության տոնին: Միջոցառմանն իր պատվավոր մասնակցությունն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրան ուղեկցում էին տեր Սիմեոն, տեր Թորգոմ քահանաները: Աշակերտները ներկայացրին Հիսուս Քրիստոսի կյանքը, մահը և հրաշափառ հարությունը: Փոքրիկ բեմականացման միջոցով Քրիստոսի աշակերտները և ինքը՝ Հիսուսը, կարծես թե ներկա եղան միջոցառմանը: Հիսուսի դերը մարմնավորող Զավենը անչափ հուզված էր, սակայն դա չխանգարեց, որ նա հանդիսատեսին հանձնի Ուսուցչի պատգամները: Միջոցառմանը յուրահատուկ հմայք տվեց աղջիկների երգչախումբը՝ իր դյութիչ ու աստվածային ձայնով:
Միջոցառման ավարտին Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը զրուցեց աշակերտների հետ, պատասխանեց հետաքրքրող հարցերի, խորհուրդներ տվեց:
Subscribe to:
Posts (Atom)