Մարտի 30-ին վեցերորդ ա դասարանի աշակերտները և Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչուհի Ս. Յարալյանը պատրաստել էին մի գեղեցիկ միջոցառում՝ նվիրված Սուրբ Հարության տոնին: Միջոցառմանն իր պատվավոր մասնակցությունն էր բերել Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրան ուղեկցում էին տեր Սիմեոն, տեր Թորգոմ քահանաները: Աշակերտները ներկայացրին Հիսուս Քրիստոսի կյանքը, մահը և հրաշափառ հարությունը: Փոքրիկ բեմականացման միջոցով Քրիստոսի աշակերտները և ինքը՝ Հիսուսը, կարծես թե ներկա եղան միջոցառմանը: Հիսուսի դերը մարմնավորող Զավենը անչափ հուզված էր, սակայն դա չխանգարեց, որ նա հանդիսատեսին հանձնի Ուսուցչի պատգամները: Միջոցառմանը յուրահատուկ հմայք տվեց աղջիկների երգչախումբը՝ իր դյութիչ ու աստվածային ձայնով:
Միջոցառման ավարտին Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը զրուցեց աշակերտների հետ, պատասխանեց հետաքրքրող հարցերի, խորհուրդներ տվեց:
No comments:
Post a Comment