Այս օրերին կրկին անգամ բռունցքվեց մեր ժողովուրդը՝ դիմակայելու ազերիների սանձազերզած ագրեսիայի նոր դրսևորմանը: Հայ զինվորը ստիպված էր մեկ անգամ ևս ապացուցել, որ թույլ չի տա թշնամուն ոտք դնել հայ Արցախի հողին: Եվս մեկ անգամ հերոսացան մեր հայ արծիվ տղաները, ցավոք՝ շատերը կյանքի գնով: Ցավում ենք և խոնարհվում նրանց հիշատակի առջև...
Մեր դպրոցի աշակերտները անմիջապես միացան Արցախի զինվորների համար կատարվող հանգանակությանը: Աշակերտները մի քանի ժամվա ընթացքում հավաքեցին քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, դեղորայք, գուլպաներ և այլն: Մենք գիտենք, որ հայ զինվորը Արցախում ապահովված է անհրաժեշտ ամեն ինչով, սակայն սա շնորհակալության մի յուրահատուկ ձև է՝ սահմանին աներեր կանգնած մեր քաջերին:
No comments:
Post a Comment