Wednesday, May 11, 2016

Ավետման տոն












Տոնական տրամադրություն էր թևածում դպրոցի դահլիճում: Բեմահարթակը զարդարված էր գարնանային ծաղիկներով ու գույնզգույն փուչիկներով: Չնայած բոլորի դեմքին փայլում էր ուրախության, հրճվանքի ժպիտ, բայց հուզված էին բոլորը, ամենից շատ՝ հինգերորդ բ դասարանցիները:  Նրանք ցանկանում էին, որ այդ ցերեկույթը հաճույք պատճառի ոչ միայն աշակերտներին, այլև միջոցառման մասնակից ուսուցիչներին, հյուրերին:
 Հուզված էր նաև հեպ առարկայի ուսուցչուհի Ս. Յարալյանը: Նա ցանկանում էր, որ այդ օրը աշակերտները փայլեն իրենց ասմունքով, երգով, պարով, զգան ավետման տոնի՝ մարդկության փրկչի ՝ Գաբրիել հրեշտակապետի լուրը Սուրբ Մարիամ Աստվածածնին: Երբ գարունը բողբոջում է և մի անհայտ, անորոշ թրթիռով լցնում
 հոգիդ, հիշում ես Աստվածորդու մորն ուղղված ողջույնը.
- Ուրախացի՛ր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է: Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար:
Հինգերորդցիները գլուխները բարձր պահած նայում են դահլիճի ուրախ, ժպտացող հայացքներին և համոզվում, որ բոլորը գոհ են իրենցից:
Ցերեկույթի վերջում դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանը, շնորհակալություն հայտնեց հինգերորդցիներին բոլորին ուրախ պահեր պարգևելու համար:

No comments:

Post a Comment