Չնայած անձրևային եղանակին` դպրոցի աշակերտները և ուսուցիչները ակտիվ մասնակցություն ունեցան ապրիլի 14-ին կազմակերպված հանապետական շաբաթօրյակին: Երեխաները մաքրեցին դասասենյակները, փխրեցրին դպրոցամերձ հողամասի մի հատվածը, իսկ երկրորդ դասարանցիները կազմակերպեցին ծառատունկ, քաղհանեցին իրենց հատկացված տարածքը:
Tuesday, April 17, 2018
Հաճելի անակնկալ
Ութերորդ բ դասարանի աշակերտները, ծնողական խորհրդի հետ միասին, ապրիլի 7-ի կապակցությամբ հաճելի անակնկալ մատուցեցին ուսուցիչներին և մայրիկներին: Երեխաները գեղեցիկ ձևավորել էին դասասենյակը, պատրաստել մորը նվիրված երգեր և բանաստեղծություններ, բեմադրել պարեր: Միջոցառման վերջում ներկաներից յուրաքանչյուրին աշակերտները մեկական վարդ նվիրեցին:
Այս փոքրիկ միջոցառումը կարևորվում է նրանով, որ ամեն ինչ արվել էր ինքնաբուխ, աշակերտների ցանկությամբ և ի սրտե, ինչի համար ուրախ էին բոլոր պարապող ուսուցիչները:
Monday, April 9, 2018
Սպորտլանդիա
Ապրիլի 9-ին տեղի ունեցավ I-III դասարանների մարզային փուլը: Մասնակցում էին յուրաքանչյուր տարածաշրջանից հաղթող ճանաչված երկուական թիմ` Բերդի հ. 3 և հ.4 հիմնական, Դիլիջանի հ.2 և հ. 4 հիմնական, Իջևանի հ.1 և հ. 3 հիմնական, Բերդավանի և Բագրատաշենի միջնակարգ դպրոցների թիմերը: Համառ ու երկարատև պայքարում հաղթանակը տարավ մեր դպրոցի թիմը` արժանիորեն գրավելով առաջին տեղը: Երկրորդ տեղը գրավեց Դիլիջանի հ.2 հիմնական դպրոցի թիմը, երրորդ մրցանակը շնորհվեց Իջևանի հ.3 հիմնական և Դիլիջանի Հ.4 հիմնական դպրոցների թիմերին:
Նշենք, որ առաջին և երկրորդ տեղը գրաված թիմերը կմասնակցեն Գյումրիում կայանալիք հանրապետական փուլին և կվիճարկեն հաղթողի կոչումը:
Սուրբ Զատիկ
Սուրբ Զատիկն այն տոներից է, որը միշտ նշվում է մեր դպրոցում` ՀԵՊ ուսուցչուհի Ս. Յարալյանի ջանքերով: Այս տարին ևս բացառություն չէր, և տոնը նշվեց վեցերորդ բ դասարանի աշակերտների ուժերով: Երեխաները ներկայացրին Զատկի խորհուրդը, բեմակացրին փոքրիկ ներկայացումներ, որով ցույց տվեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության, բարության դերը մարդու կյանքում: Նրանք նաև աշխույժ երգ ու պարով առավել տոնական դարձրին միջոցառումն ու օրը:
Ինտելեկտուալ խաղ
Մարտի 21-ին տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ յոթերորդ դասարանցիների միջև: Յոթերորդ ա և յոթերորդ բ դասարանների թիմերը լրջորեն էին նախապատրաստվել խաղին: Հարցաշարը կազմված էր պատմություն առարկայից: Միջոցառման սրահը ևս ձևավորված էր առարկային համապատասխան` եռագույն թիկնոցներ, հայոց արքայատոհմերի զինանշաններ, քարտեզներ և այլն: Հանդիսատեսները ևս բուռն ծափահարություններով քաջալերում էին իրենց սիրելի թիմին: Համառ պայքարում հաջողությունն ուղեկցեց VII ա դասարանին:
Թիմի անդամները պարգևատրվեցին արժեքավոր գրքերով, իսկ VII բ դասարանի թիմի անդամները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:
Wednesday, April 4, 2018
Սեր և գեղեցկություն
Սիրո և գեղեցկության տոնին էր նվիրված մարտի 7-ին դպրոցի աշակերտական խորհրդի և կազմակերպիչ Ս. Պետրոսյանի կազմակերպած միջոցառումը: Այն իր ձևով նորություն էր և անցավ մեծ հաջողությամբ: Միջոցառումը կազմված էր երեք մասից; Առաջին մասում աշակերտները ներկայացրին հետաքրքիր զրույցներ սիրո մասին , որոնք գեղեցիկ ձևավորված բեմում առավել խորհրդավոր էին թվում: Երկրորդ մասում հնչեցին սիրո մասին բանաստեղծություններ, դե, իսկ երրորդ մասը երաժշտական էր: Այս մասում հնչեցին հայկական ժողովրդական զուգերգեր և խմբերգեր, որոնք հանդիսատեսների կողմից ընդունվեցին ջերմությամբ և տարան դեպի հայ երգարվեստի ակունքները:
Միջոցառումը շատ գունեղ էր, գեղեցիկ ձևավորումներով և հագուստներով, որոնք առավել գրավիչ դարձրին այն:
Հովհաննես Թումանյան
Մարտի 2-ին IV բ դասարանի աշակերտները դասվար Մ. Մկրտումյանի ղեկավարությամբ մի գեղեցիկ միջոցառում ներկայացրին հանդիսատեսի դատին: Այն նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանին: Փոքրիկները երկար էին նախապատրաստվել միջոցառմանը, մոտեցել ամենայն պատասխանատվությամբ ու մեծավարի: Նրանք ներկայացրին մեծ բանաստեղծի հայտնի ստեղծագործությունները, բեմականացրին հեքիաթներից որոշ
հատվածներ, երգեցին, պարեցին: Բոլորին շատ դուր եկավ այս գողտրիկ միջոցառումը:Thursday, March 1, 2018
Քաղպաշտպանության օրը դպրոցում
Մարտի 1-ին ողջ աշխարհում նշվում է որպես ՔՊ միջազգային օր: Մեր դպրոցը ես, ինչպես յուրաքանչյուր տարի, անմասն չէր կազմակերպվող միջոցառումներից:
աշխատանքներ:
Երկրորդ ժամին բոլոր երրորդ դասարանցիները դահլիճում դիտեցին ՛՛Բնական աղետներ՛՛ տեսաֆիլմը, պատասխանեցին դրան վերաբերող հարցերին: Երեխաները նաև բերել էին իրենց նկարչական աշխատանքները, որտեղ պատկերել էին տարբեր աղետներ:
Երկար դասամիջոցին հինգերորդ, վեցերորդ դասարանցիների համար դպրոցի միջանցքում դասղեկները անցկացրին մրցույթ-վիկտորինա: Յոթերորդ դասարանցիները համակարգչային կաբինետում դիտեցին ՛՛Առաջին բուժօգնությունը աղետների դեպքում՛՛ տեսաֆիլմը:
Ողջ օրվա ընթացքում դպրոցում էին ԱԻՆ 911 ծառայության աշխատակիցները, ովքեր իններորդ
դասարանցիների հետ անցկացրին բաց դաս, պատասխանեցին երեխաների հարցերին:
Օրն սկսվեց հանդիսավոր տողանով: Դպրոցի զինղեկ Ռ. Քամալյանը զեկուցեց տնօրեն Ա. Փաշինյանին դպրոցի պատրաստականության մասին: Առաջին դասաժամի ընթացքում բոլոր դասարաններում կատարվեցին անհատական պաշտպանական միջոցի՝ հակագազի համարի չափման
Երկար դասամիջոցին հինգերորդ, վեցերորդ դասարանցիների համար դպրոցի միջանցքում դասղեկները անցկացրին մրցույթ-վիկտորինա: Յոթերորդ դասարանցիները համակարգչային կաբինետում դիտեցին ՛՛Առաջին բուժօգնությունը աղետների դեպքում՛՛ տեսաֆիլմը:
Ութերորդ և իններորդ դասարանցիների համար դահլիճում անցկացվեց հայրենասիրական թեմայով զրույց-զեկուցում՝ ՛՛Ապրիլյան քառօրյա պատերազմ՛՛ թեմայով:
Օրվա վերջում տրվեց պայմանական ՛՛Օդային տագնապ՛՛ : Դպրոցի ողջ անձնակազմը 4ր. 10վրկ. ում տարհանվեց անվտանգ տարածք:
Ողջ օրվա ընթացքում դպրոցում էին ԱԻՆ 911 ծառայության աշխատակիցները, ովքեր իններորդ
դասարանցիների հետ անցկացրին բաց դաս, պատասխանեցին երեխաների հարցերին:
Դպրոցական կյանք
Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների (ֆրանսիախոսների) թատերական փառատոնի շրջանակներում մեր դպրոցի աշակերտները, ֆրանսերենի ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանի ղեկավարությամբ, բեմադրել են ՛՛Barbus au sommet d'une montange'' (Մորուքավորները սարի գագաթին) պիեսը, որի հեղինակն է
ժամանակակից գրող Մարտին Բելմարը: Բեմադրությունը նկարահանվել է, և տեսագրությունը ուղարկվել է ՛՛10-ից 10 փառատոնի՛՛ (Festival 10 sur 10) կազմակերպիչներին: Ժյուրիի հավանությանն արժանանալու դեպքում մեր թատերական խումբը մարտի 30-31-ը կմեկնի Գյումրի, որտեղ տեղի կունենա փառատոնի եզրափակիչ փուլը:
Այս փառատոնի նպատակն է ֆրանսերեն սովորող երեխաներին ոգևորել և ընդգրկել ֆրանսերենի ուսուցման մեջ թատրոնի միջոցով:
Մեր աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցել բեմականացմանը և անհամբեր սպասում են
արդյունքներին:
ժամանակակից գրող Մարտին Բելմարը: Բեմադրությունը նկարահանվել է, և տեսագրությունը ուղարկվել է ՛՛10-ից 10 փառատոնի՛՛ (Festival 10 sur 10) կազմակերպիչներին: Ժյուրիի հավանությանն արժանանալու դեպքում մեր թատերական խումբը մարտի 30-31-ը կմեկնի Գյումրի, որտեղ տեղի կունենա փառատոնի եզրափակիչ փուլը:
Այս փառատոնի նպատակն է ֆրանսերեն սովորող երեխաներին ոգևորել և ընդգրկել ֆրանսերենի ուսուցման մեջ թատրոնի միջոցով:
Նկարահանումից հետո |
Մեր աշակերտները մեծ ոգևորությամբ են մասնակցել բեմականացմանը և անհամբեր սպասում են
արդյունքներին:
Wednesday, February 28, 2018
Բանավեճի ակումբ
Ջինիշյան հիմնադրամի հովանավորությամբ իրականացվող Բանավեճի ակումբի շրջանակներում փետրվարի 27-ին տեղի ունեցավ հերթական խաղը Իջևանի հ. 1 հիմնական և Սևքարի միջնակարգ դպրոցների թիմերի միջև: Խաղի թեման էր
՛՛ Հայաստանի Հանրապետությունում ատոմակայանի գոյությունը արդարացված է՛՛: Ըստ խաղի կանոնների նախապես տեղի ունեցավ վիճակահանությունը, որի արդյունքում մեր թիմին բաժին ընկավ ՛՛Դեմ՛՛ դիրքորոշումը պաշտպանելը: Դա մի փոքր դժվարացրեց թիմի գործը, քանի որ դեմ դիրքորոշման թիմի անդամները պետք է տեղում հակապնդումներ հնչեցնեն կողմ դիրքորոշման պնդումներին: Մեր թիմը պատվով դուրս եկավ դժվար վիճակից, սակայն վերջում, միավորների հաշվարկով, ցավալի պարտություն կրեց 43-36 հաշվով:
Հաջորդ խաղը նախատեսված է անցկացնել մարտի 20-ին, որից հետո երկու խաղերի արդյունքում կընտրվի մարզային թիմ, որը կմասնակցի մայիսին Երևանում անցկացվող եզրափակչին:
Նշենք, որ մեր թիմը ներկայացնում էին իններորդ դասարանի աշակերտուհիներ Լիան, Մարիամը, Մարուսյան, Մարինան և Անահիտը:
Friday, February 23, 2018
Բարեկենդան
Փետրվարի 23-ին դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Բարեկենդանի տոնին: Այն նախաձեռնել և կազմակերպել էին ՀԵՊ ուսուցչուհի Ս. Յարալյանը և յոթերորդ բ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Լ. Գալստյան):
Երեխաները նախ բեմադրեցին հանրահայտ ՛՛Բարեկենդանը՛՛ հեքիաթը, որից հետո բացատրեցին, թե ինչու տանտիրուհին ընկավ այդպիսի պատմության մեջ. նա չգիտեր, թե ինչ է Բարեկենդանը:
Աշակերտները ներկայացրին Բարեկենդանի իմաստը, նշեցին, թե երբ է այն լինում, ինչպես են տոնում, ինչ է նշանակում բարեկենդան բառը: Բեմականացվեցին նաև Բարեկենդանի որոշ խաղեր:
Wednesday, February 21, 2018
Մրցույթ մաթեմատիկայից
Փետրվարի 21-ին մաթեմատիկայի մասնախմբի ուսուցիչների նախաձեռնությամբ կայացավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ վեցերորդ դասարանցիներ մասնակցությամբ: Վեցերորդ ա և բ դասարանների թիմերը կազմված էին հինգ անդամներից: Մրցույթի առաջադրանքները կազմված էին այս տարվա անցած դասանյութից: Տրվեց 20 հարց, յուրաքանչյուր հարցին թիմերը պատասխանում էին գրավոր և ներկայացնում ժյուրիին: Այնուհետև էկրանին երևում էր ճիշտ պատասխանը: Պետք է նշել, որ երկու թիմն էլ լավ էին հիշում անցած նյութը և տալիս էին ճիշտ պատասխաններ:
Խաղը ընդմիջվում էր նաև երաժշտական կատարումներով, որոնք թուլացնում էին լարվածությունը:
Խաղի արդյունքում չնչին ՝ մեկ միավորի առավելությամբ հաղթեց վեցերորդ ա դասարանի թիմը: Ամփոփման ժամանակ ժյուրին շեշտեց, որ ընդհանուր առմամբ խաղը հավասար էր, և եթե չլիներ փոքրիկ հաշվարկային սխալը, խաղը կավարտվեր ոչ-ոքի: Այդ էր պատճառը, որ երկու թիմերի անդամներին էլ հանձնվեցին միևնույն նվերները:
Subscribe to:
Posts (Atom)