Monday, December 26, 2011

Ձմեռ պապիկը դպրոցում

Սկսվեց երեխաների ուրախությունը:  Բոլորն անհամբեր սպասում էին Ձմեռ պապիկին: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր միջոցառում` նվիրված Ամարորին: Դասարանները զարդարել էին գույնզգույն շղթաներով և բոլորի մոտ առկա էր Նոր տարվա զարդը` տոնածառն, իր գույնզգույն զարդերով: Նոր տարին սքանչելի տոն է: Նոր տարվա տոնին վառվում են տոնածառի գույնզգույն լույսերը, երեխաներին հյուր են գալիս Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը և նվերներ բաժանում նրանց: Ահա համար 1 հիմնական դպրոց ժամանեց Ձնեռ պապը: Իր բարեմաղթանքները հղեց բոլոր աշակերտներին և նվերներ բաժանեց նրանց: Դասարաններն իրենց ելույթով շնորհակալություն հայտնեցին Ձմեռ պապիկին և խոստացան
ավելի լավ սովորեն և լավ մարդ լինեն: Միջոցառմանը մասնակցում էին ներառական կրթություն ունեցող աշակերտները: Ուսուցչի օգնականների կազմակերպությամբ:




 



Wednesday, December 21, 2011

Праздник Букваря

19 декабрь в школе н. 1 г. Иджевана состоялся "Праздник Букваря". Организовали мероприятие учителя русского языка  Анаит Гагиковна Халатян  и Белла Ашотовна Егиазарян. Дети  очень хорошо  читали стихи, пели, танцевали, чем и показывали свою любовь к русскому языку. 






 Мы собрали пап и мам,
Но не для потехи.
Мы сегодня рапортуем
Про свои успехи.
Мы в нарядах нынче новых
И у всех счастливый вид,
Ведь сегодня мы досрочно
Изучили алфавит!








Friday, December 9, 2011

Ինտելեկտուալ խաղ


Իջևանի հ.1 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ` քիմիա և կենսաբանություն առարկաներից:  Քանի որ 2011թ. ՀՀ անկախության 20-ամյակի տարին է, ապա մրցույթը նվիրվեց այդ հիշարժան տարելիցին: Միջոցառմանը աջակցեց դպրոցի կենսաքիմիայի մասնախումբը` նախագահ Լ. Գալստյանի  ղեկավարությամբ: Մրցում էին 8-րդ և 9-րդ դասարաններից կազմված ԿարմիրԿապույտ  և Նարնջագույն թիմերը:











Թիմերի կազմը ընտրվել էր նախօրոք` վիճակահանությամբ: Յուրաքանչյուր թիմում կային աշակերտներ բոլոր դասարաններից, ինչն ավելի հետաքրքիր էր դարձնում մրցույթը:  Խաղի սկզբում հաղորդավարը ասաց, որ թիմերը եկել են ավելի խորացնելու իրենց գիտելիքները և հիշատակեց մեծ մանկավարժ Դիստերվեգի խոսքերը. <<Կրթության իմաստը ոչ միայն ստացած գիտելիքների քանակի մեջ է, այլ դրանք տեղին և լիարժեք կիրառելու մեջ>>:
Թիմերի ավագները ներկայացրին թիմերի կազմերը և խաղն սկսվեց: 









Համառ ու թեժ պայքարում հաղթեց  Կարմիր  թիմը: Դպրոցի տնօրեն  Լ. Խաչատրյանը շնորհավորեց հաղթողին,  բայց նշեց, որ բոլոր թիմերն էլ պետք է շատ աշխատեն, որպեսզի  քիմիայի և կենսաբանության բնագավառում ավելի շատ գիտելիքներ ունենան: Իսկ առանց դրանց կյանքը անհետաքրքիր կլինի...






Monday, November 28, 2011

Սպորտլանդիա

2011թ. նոյեմբերի 25-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում  կայացավ սպորտլանդիա` նվիրված Գ. Նժդեհի ծննդյան 125-ամյակին: Մրցում էին VIIԱ դասարանի «Կայծակ»   և   VIIԲ դասարանի «Արծիվ» թիմերը: Թիմերը ոգևորված էին և անհամբերությամբ սպասում էին խաղի սկսվելուն : Երկուսն էլ համոզված էին իրենց հաղթանակի մեջ: Վերջապես լսվեց մրցավարի սուլիչը և խաղն սկսվեց:  Դահլիճը պայթում էր երկրպագուների գոռում-գոչյուններից, իսկ մրցակիցները ջանքեր չէին խնայում նրանց սպասելիքները արդարացնելու համար:
Խաղն անցավ փոփոխական հաջողությամբ և վերջին մրցաձևից առաջ հաշիվը հավասար էր` 75-75: Ամեն ինչ որոշեց պարանաձգումը: Համառ ջանքերի շնորհիվ  հաղթեց VII Բ դասարանը:




Անսահման էր թիմի անդամների, դասղեկի, ծնողների և երկրպագուների ուրախությունը: Ժյուրիի նախագահը հայտնելով վերջնական արդյունքը,  շնորհավորեց հաղթող թիմին և ասաց, որ մայիս ամսին այս երկու թիմերը կրկին կհանդիպեն: Մրցակիցները հեռացան դահլիճից` իրենց հետ տանելով օրվա ջերմությունը և նոր մրցույթի սպասումը:

Tuesday, November 22, 2011

Նախագահական ընտրություններ

Իջևանի համար 1 հիմնական դպրոցում կայացավ աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունը, որին մասնակցում էին 7-9 դասարանի աշակերտները:

Թեկնածուները 4-ն էին` Ղևոնդյան Սոնան, Մկրտչյան Գիգուշը, Ֆարմազյան Լիլիթը և Պետրոսյան Մերին:
Առաջին և երկրորդ դասաժամերի ընթացքում  տեղի ունեցավ փակ քվեարկություն: 168 աշակերտներից  ընտրությանը մասնակցեցին 159-ը:

Ընտրությունների ավարտին հաջորդեց ձայների հաշվումը: Այդ գործընթացին մասնակցում էին 6 վստահված անձիք և 2 ուսուցիչներ:
Ղևոնդյան Սոնան հավաքելով 89 ձայն   դարձավ 2011-2012ուս. տարվա Աշխորհրդի նախագահ (52%): Պետրոսյան Մերին հավաքեց 33 ձայն և գրավեց 2-րդ տեղը: Մկրտչյան Գիգուշը հավաքեց 19 ձայն, իսկ Ֆարմազյան Լիլիթը` 16 ձայն:




 

Thursday, November 17, 2011

Հայաստանը ես եմ

Նոյեմբերի 17-ին IV դասարանում տեղի ունեցավ բաց դաս` նվիրված Հայաստանի Հանրապետության 20  և «Հույսի կամուրջ» ՀԿ 15 ամյակին : Դասին ներկա էին դպրոցի տնօրեն` Լ. Խաչատրյանը, դասվարները , ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ  ներկայացուցիչը: Դասը սկսվեց Հայաստանի հիմնի կատարմամբ:




Աշակերտներին տրվեց առաջադրանք պատկերել Հայաստանը խորհրդանշող որևէ պատկեր, մեկնաբանել այն և փաքցնել պաստառին: Արդյունքում ստացան եռագույն դրոշը:
















Friday, November 11, 2011

Կերպարվեստի դասաժամ

Զարմանալի հետաքրքրությամբ են անցնում V դասարանի  կերպարվեստի դասերը: Ուսուցիչը ջանք չի խնայում ժամը հետաքրքիր դքրձնելու համար: Երեխաներն իրենց տեսադաշտում ունենում են բնօրինակը, այս անգամ էլ` տարբեր մրգեր և բանջարեղեն: Չկա այնպիսի մի աշակերտ, որն անպատրաստ ներկայանա: Իսկ դասամիջոցին վայելում են իրենց բերած արևահամ մրգերը:



Վերջում այդ մրգերն ու բանջարեղենները  վեր են ածվում գեղեցիկ և հրաշալի նկարների:

Thursday, October 27, 2011

Ոսկե աշուն



Իջևանի համար 1 հիմնական դպրոցում ինչպես նախորդ  տարիներին, այս տարի նույնպես կայացավ "Ոսկե աշուն"  մրցույթ -միջոցառումը: Բոլոր  դասարանները հաճույքով էին մասնակցում միջոցառամանը: Յուրաքանչյուր դասարանուն  ուներ իր խորհրդանիշը: Դասարանները զարդարված սեղանով սպասում էր ժյուրիին: Յուրաքանչյուր դասարան ներկայացնում էր իր սեղանը և գնահատվում ժյուրիի կողմից: