Այս տարի լրանում է ռուս մեծ գիտնական, քիմիական տարրերի պարբերական համակարգի ստեղծող Դմիտրի Իվանովիչ Մենդելեևի ծննդյան 180-ամյակը: Դպրոցի կենսաքիմիայի մասնախումբը որոշեց անպայման անդրադառնալ այս հիշարժան հոբելյանին:
Բեմում Դ. Ի. Մենդելեևն է, ով հերթական անքուն գիշերն է անցկացնում` փորձելով գտնել քիմիական տարրերի դասակարգման օրինաչափությունը: Քունը հաղթում է
հոգնած գիտնականին: Եվ, ով հրաշք, երազում հայտնվում է հրեշտակը, ով ցույց է տալիս քարտերի բաղձալի դասավորությունը:
Այնուհետև երեխաները ներկայացրին Դ. Ի. Մենդելեևի կյանքի կարևոր դրվագները, ներկայացրին ժամանակակիցների խոսքերը գիտնականի մասին, խաղացին փոքրիկ ներկայացում, որտեղ ցույց տվեցին գիտնականին որպես անձ:
Միջոցառման ժամանակ անդրադարձ եղավ մի հետաքրքիր հիպոթեզի, ըստ որի` հայկական այբուբենի տառերի թվային արժեքները կապված են մետաղների հայերեն անվանումների և նրանց կարգաթվի հետ:
No comments:
Post a Comment