՛՛Մեղու 2016՛՛ հայերենի մրցույթում մեր դպրոցի աշակերտ Արայիկ Թիրաբյանը ճանաչվել է հաղթող: Վերջերս նա մյուս հաղթողների հետ միասին հրավիրվել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր: Նախագահն Արայիկին է հանձնել ՛՛Մեղու-2016՛՛ հավաստագիրը և հաղթողի մեդալը:
Շնորհավորում ենք մեր լավ աշակերտին և նրա ուսուցչուհուն՝ Հասմիկ Սայադյանին, մաղթում նորանոր հաջողություններ ու հաղթանակներ: