Ջինիշյան հիմնադրամի հովանավորթյամբ ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում կազմակերպվել և գործում են բանավեճի ակումբներ: Ակումբի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել բանավիճելու կուլտուրան, պատրաստել իրազեկ քաղաքացիներ:
Մեր տարածաշրջանից ակումբի անդամներ են մեր դպրոցը և Սևքարի միջնակարգ դպրոցը: Այս դպրոցների թիմերի միջև պարբերաբար կազմակերպվում են բանավեճեր: Հանդիպումների արդյունքում տարեվերջին կպարզվի հաղթող թիմը: Թիմերը կազմված են հինգ հոգուց: Եզրափակիչը տեղի կունենա Երևանում: Մեր մարզի թիմը կազմված կլինի հաղթող թիմից՝ երեք, պարտվող թիմից՝ երկու անդամից:
Նշենք նաև, որ մրցաշրջանի ընթացքում կազմակերպվել են այցելություն ՀՀ Ազգային Ժողով և ճանաչողական էքսկուրսիաներ:
No comments:
Post a Comment