Ֆրանսիական պարեր, ֆրանսիական երգեր, ֆրանսիական շարժուձևեր, ֆրանսիական կոլորիտ... Մի խոսքով, կարծես թե դահլիճի բեմում, ասես կախարդանքով հայտնվել է ֆրանսիական մի գողտրիկ բուլվար: Այստեղ հանգիստ զբոսնում են նրբագեղ ֆրանսուհիները՝ իրենց կավալերների հետ միասին, մի կողմում փոքրիկ սրճարանն է, մյուս կողմում ՝ նկարիչ-վարպետն է վրձնի հարվածներով գեղեցիկ տեսարան ստեղծում...
Ֆրանսերենի երիտասարդ ուսուցչուհի Հայարփի Ցուցուլյանի յուրահատուկ մտահղացումն է՝ նվիրված ֆրանկոֆոնիայի օրվան: Աշակերտները անկաշկանդ խոսում ու երգում են ֆրանսերենով, բեմադրում մի գեղեցիկ հեքիաթ, և այս ամենը հմտորեն կազմակերպված ռեժիսոր-ուսուցչուհու կողմից: Վերջում հանդիսատեսները հիացան ուսուցչուհու և աշակերտների երգով, որն ավելի մեծ հետաքրքրություն հաղորդեց միջոցառմանը:

No comments:
Post a Comment