Պայծառ ու արևոտ օրը կրկին դպրոց է կանչել ուսումնատենչ մանուկներին, ովքեր ամռան երկարատև հանգստից հետո նոր սպասելիքներով ու ակնկալիքներով եկել են հարազատ կրթօջախ: Բոլորը կարծես կարոտել են իրար և, թվում է, ժամանակը չի բավարարելու ողջ ամռան ընթացքում կուտակվածը միմյանց պատմելու համար:
Դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանը ողջույնի խոսք է հղում բոլոր ներկաներին, շնորհավորում՝ գիտելիքի օրվա առթիվ:
Իսկ օրվա հերոսները առաջին դասարանցիներն են, ովքեր խոստացան լավ սովորել և արդարացնել բոլորի հույսերը: Նրանք միասին հնչեցրին նոր ուսումնական տարվա առաջին զանգը, որի ղողանջների տակ աշակերտները մտան դպրոց:
Սկսվեց 2017-2018 ուսումնական տարին:
No comments:
Post a Comment