Thursday, October 12, 2017

ՔՊ օրը մեր դպրոցում





Մարտի մեկը Քաղացիական Պաշտպանության միջազգային օրն է: Մեր դպրոցում ամեն տարի կազմակերպված ձևով նշվում է այս օրը: Համաշխարհային այս խառնակ օրերին  առավել կարևորվում է տարատեսակ բնածին և տեխնածին աղետներից, հակառակորդի հարձակման տարբեր ձևերից պաշտպանվելու եղանակներին տիրապետելը:  Հենց այդ նպատակն էր հետապնդում ՔՊ օրը կազմակերպված միջոցառումների շարքը: Նախ նշենք, որ երրորդ, յոթերորդ դասարաններում կազմակերպվել էին բաց դասեր ,,Աղետներ,, թեմայով:  Երկար դասամիջոցին երկրորդ և հինգերորդ դասարանցիների համար կազմակերպվեց վիկտորինա, որն անցկացրին դասղեկները և դպրոցի ուսմասվար Ա. Պետրոսյանը: Ութերորդ և իններորդ դասարանցիների համար պատմության ուսուցչուհի Ս. Բեկնազարյանը պատրաստել էր զեկուցում՝ ,,Ապրիլյան պատերազմը և դրա հետևանքները,, թեմայով:  Իսկ չորրորդ դասաժամին վեցերորդ դասարանցիների համար կազմակերպվեց կինոդիտում՝ ,,Առաջին բուժօգնություն,,:
Օրվա վերջում տրվեց ուսումնական ՛՛Տագնապ՛՛ ազդանշանը: Դպրոցի ողջ անձնակազմը  կազմակերպված ձևով լքեց դպրոցի տարածքը, տարհանումը տևեց ընդամենը երկու րոպե: Դա համարվում է գերազանց արդյունք:  
Վերջում դպրոցի տնօրեն Ա. Փաշինյանը մաղթեց բոլորին, որ այս ամենը միշտ լինի ուսումնական և բոլորը լինեն ապահով ու անվտանգ:
Նշենք, որ բոլոր աշխատանքները համակարգում էին դպրոցի զինղեկ Ռ. Քամալյանը և ՄԿԱ գծով փոխտնօրեն Մ.Ղազումյանը:

No comments:

Post a Comment