Հայ Առաքելական եկեղեցին հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում նշում է սուրբ Թարգմանչաց տոնը: Տոնին նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև մեր դպրոցում: Այն կազմակերպել էր փորձառու մանկավարժ Ս. Յարալյանը VII Բ և VII Ա դասարանների աշակերտների հետ:
Երեխաներն իրենց խոսքում ներկայացրին սուրբ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտների հայրենանվեր գործը՝ հայերենի տառերի ստեղծումից հետո: Հորինելով հայկական տառերը` Մեսրոպ Մաշտոցը իր աշակերտների հետ թարգմանության առաջին փորձն է անում։ Թարգմանված առաջին նախադասությունը Աստվածաշնչի Առակաց գրքից էր. «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը): Սա նաև առաջին հայ Ուսուցչի գրավոր պատգամն է իր աշակերտներին ու սերունդներին։ Մաշտոցյան այբուբենի ստեղծումից հետո սկիզբ առավ մի հզոր շարժում, որն ընդունված է անվանել Թարգմանչաց կամ Թարգմանական շարժում։
Այդ շարժման գլուխ կանգնած էին մեր գրականության երկու մեծ այրերը` Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը։
Մեր այբուբենը Էությո՛ւնն է մեր,
Այբուբեն չէ սա` Ընթացքն ու ուղի՛ն,
Բե՜րդ է անմատույց, Թագ ու զորավա՛ր.
Գա՛նձ է աննվաճ. Ժողովող մի կա՛նչ,
Դու՛ռ է փրկության, Իմաստուն խորհո՛ւրդ,
Ե՛լք, երբ հույս չկա, Լինելու հնա՛ր։
Զարթոնքի նվա՜գ։ Գևորգ Էմին