Monday, May 25, 2015
ՔՊ օր
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgQXdlobM3huiyIb7mYIZMt-bGiVPkJ2zquzfAc7m-UeP8PTZymfegk1ad3FggxTBzQHMS45uA78dBG8228PTK5M2NdS5ZMXr1CWsCJFFcT0uBTgSegYYAVZm7zj6VH7k_F9A3MFC3bGskG/s200/13997.jpg)
ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի 23.01.2015թ.-ի թիվ 30-Ա հրամանի համաձայն, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ, մայիսի 14-ին մեր մարզում անցկացվեց ,,Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՀՀ Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգը խաղաղից ռազմական դրության փոխադրման դեպքում,, թեմայով շտաբային ուսումնավարժություն և ,, Տարահանման ժամանակավոր տեղակայման կետի ծավալումը,, գործնական միջոցառում:
Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ ծավալվել էր բնակչության տարահանման ժամանակավոր տեղակայման կետ, անցկացվեց գործնական միջոցառում: Կատարվեց փորձնական տարահանում, որին մասնակցեցին մոտ 70 պայմանական տարահանվածներ: Նախապես կազմվել էին ընդունման, հաշվառման և բախշման, հասարակական կարգի պահպանման, հակահրդեհային պաշտպանության, գույքի և սննդի բախշման խմբերը, կահավորվել էին մոր ու մանկան սենյակը, բուժկետը, տեղեկատվական կենտրոնը: Բոլոր աշխատանքները կատարվեցին կազմակերպված և բարձր մակարդակով:
Պետք է նշել, որ քաղպաշտպանության հետ կապված միջոցառումները մեր դպրոցում միշտ էլ անցնում են հավուր պատշաճին: Դա կատարվում է դպրոցի երկարամյա զինղեկ Ռոբերտ Քամալյանի հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ: Յորաքանչյուր տարի դպրոցում անցկացվում է ՔՊ օր, որի ժամանակ աշակերտները ծանոթանում են բնական և տեխնածին աղետների ու դրանց հետ կապված ռիսկերի նվազեցման հետ:
Հրաժեշտ Այբբենարանին
Այբբենարանի հանդեսները դպրոցական միջոցառումների անբաժանելի մասն են կազմում: Դրանք առաջին դասարանցիների համար մի յուրատեսակ քննություն են անցած մեկ տարվա ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Դասվարներ Ծ. Թամրազյանը և Մ. Մկրտումյանը երկար ու տքնաջան աշխատանք էին կատարել՝ առաջին դասարանցիների այդ "հում" նյութից ստանալու այն, ինչին ականատես եղան միջոցառմանը ներկա ուսուցիչները և ծնողները: Երկու միջոցառումներն էլ հայրենասիրական բնույթի բաց դասեր էին, որ մատուցեցին փոքրիկները՝ իրենց հատուկ պարզությամբ ու ինքնատիպությամբ:
Մայիսի 9
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg9kWcgvRBcORLOZV8LPeFIED2G3dcZu5X6wSsb08VEkQChD-nn0hEh-n0MlABQUx_pTuyHnuSvS7aGs1gRar8mqxeme7o-xckwxpKaLVrXFEgEb4cf88MnimLCXJgxzUsJXYNHAeKXgKG1/s200/IMG_20150508_142416.jpg)
ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակը և Շուշիի ազատագրման 23-ամյակը: Այդ հիշարժան տարելիցներին էր նվիրված դպրոցում կազմակերպված միջոցառումների շարքը, որն իր ձևով նորություն էր և արժանացավ դրական արձագանքի:
Մայիսի 8-ին, ողջ օրվա ընթացքում, դպրոցի առաջին հարկում տեղադրված էկրանին
ցուցադրվում էին պատերազմական օրերի խրոնիկան արտացոլող կադրեր, լսվում էին պատերազմական օրերի երգերը, որոնք օգնեցին զինվորներին Մեծ Հաղթանակի գործում:Թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները մեծ հետաքրքրությամբ լսում էին այդ հոգեհարազատ երգերը:
Օրվա վերջում սպորտհրապարակում կազմակերպվեց ֆլեշ-մոբ՝ դպրոցի պարի խմբակի աշակերտների մասնակցությամբ:Երեխաները կազմեցին 70 թիվը և ներկայացրին գեղեցիկ պար:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgLY-qTT6sdWgRPCRd_7kBnE5sSorPUDJIj8VU0pTvrwZ9iliI7BIlJxuad24_do_MTrZ1MmFuQDKwAqgV6bKFPBXBkpoPfT6QLSfTaAPH03ECbWWFF4_ssrBNT9gH5RygQpwOm3LbPPU2y/s200/20150508_143849.jpg)
Միջոցառմանը գեղեցիկ համարով ներկայացավ դպրոցի դհոլոհարների խումբը, իսկ Բենիամին Ղալումյանի կատարմամբ "Синий платочек" երգը արժանացավ հանդիսատեսների բուռն ծափահարություններին:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgI1Py_z198Uq6YKjtXiIFaEHTue4c-NjkO7LHo_3X3qMMFDrXXfDiKan19SNTEuZMbw9zQV41joGdCHTUWKQ2sYZC3BP1UCaVGbyLDTBJF2HIDn-4OdbUM2PPTFEpdmLmR8Joak-XBZHTU/s200/IMG_20150508_141928.jpg)
Այդ օրը անմոռանալի կմնա դպրոցի ութերորդ դասարանի ինը աշակերտների համար, ովքեր ստացան "Պատանի երկրապահ" ակումբի կրտսեր սերժանտի կոչման վկայականները: Նրանք երդվեցին պատվով կրել այդ կոչումը:
Sunday, May 24, 2015
Մաթեմատիկան դպրոցում
և իրենք շատ են սիրում թվերի աշխարհը:
Տնօրեն Ա.Փաշինյանը ասաց, որ նման միջոցառումները կլինեն շարունակական և կօգնեն հայտնաբերել օժտված երեխաներին:
Ինտելեկտուալ խաղեր
Պետրոսյանի նախաձեռնությամբ 2014-15 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվեցին ինտելեկտուալ խաղեր: Դրանք, վերականգնելով ավանդույթները, նոր թարմություն բերեցին դպրոցական առօրյա: Խաղերին մասնակցում էին VII և VIII դասարանների աշակերտները: Ուշագրավն այն էր, որ մրցակից թիմերը ներկայացնում էին ոչ թե առանձին դասարանախմբեր, այլ ընտրված էին վիճակահանությամբ: Դա առավել հետաքրքիր էր դարձնում մրցակցությունը: Թիմերն ընտրել էին պատմական Հայաստանի մայրաքաղաքների անուններ ՝ ՎԱՆ, ԱՆԻ, ԿԱՐՍ, ԴՎԻՆ: Խաղերը տեղի էին ունենում յուրաքանչյուր շաբաթ, իսկ հաղթող թիմն անցնում էր հաջորդ փուլ: Բոլորն անհամբեր սպասում էին հաջորդ խաղին:
Պայքարն անզիջում էր: Կային խաղեր, որի անմիջական մասնակիցն էր դառնում նաև հանդիսատեսը՝ հարցեր ուղղելով մրցակից թիմին:
Պայքարն անզիջում էր: Կային խաղեր, որի անմիջական մասնակիցն էր դառնում նաև հանդիսատեսը՝ հարցեր ուղղելով մրցակից թիմին:
Համառ պայքարի արդյունքում հաղթեց ԴՎԻՆ թիմը: Մասնակից բոլոր աշակերտները տնօրենության կողմից պարգևատրվեցին գրքերով, իսկ հաղթող թիմը՝ նաև պատվոգրով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgvl9ahYF0iVw5cJStv1jEitfN7YG0ptgTzldMLd5Z8lfuOxw4ThINoPDg4lKkj76VkD7Kqrpm5T6o-5M-6btUwN9Xu6K8S8_Ca6GAabU-h4deit446yOMdlBUwCOldBzl09moFAgbtj9dW/s200/20150402_145317.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg3XkF4WZZAaCY9Tql962qS6fDP5X0unjaGKnQY9B08wtaVNf82Jd-ph8mwpXCM4KTU4qQkvY28gKCwWtQJ13jE_q_swjcB_ETLPG3wNLrxO3zHVwf9CNCZ5EJ0mbZM1Q0jlv61bT4QewWU/s200/20150402_145111.jpg)
Կոմիտաս
Վարագույրի հետևից լսվում է ութերորդցի Ավետի հուզված ձայնը.
Նորից երգում, մորմոքում է աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը,
Ամենամե՛ծ դու նահատակ, ամենահա՛յր, ամենահա՛յ,
Գինու կարասն ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը:
Մեծն Կոմիտասին նվիրված միջոցառումն է, որին բոլորը երկար էին սպասել: Կոմիտասը մեր ազգային հպարտությունն է: Նա ստեղծել է հայ երգը, մաքրել այն դարերի փոշուց, բյուրեղացրել և դարձրել ազգային մեծարժեք գանձ: Եվ հնչում է Կոմիտասի երգը երեխաների շուրթերից՝ զուլալ ու մաքուր, հնչում է այն նաև յուրաքանչյուր հանդիսատեսի հոգում: ու սրտում:
Իրենց ստեղծագործություններում Կոմիտասին են անդրադարձել բազմաթիվ գրողներ, սակայն Պարույր Սևակի ,,Անլռելի զանգակատուն,, պոեմը մեծ երգահանի կյանքի պատմության ամենացայտուն արտահայտությունն է: Այն մահերգություն չէ, այլ սեփական կամքի ու արիության հրաշքով վերապրած, մահին հաղթած ժողովրդի կենդանության ձայնը: Եվ հենց պոեմի միջոցով ներկայացվեց Կոմիտասի կյանքը՝ ծնունդից մինչև ողբերգական մահը:
Երեխաների խոսքը տպավորիչ էր,
իսկ երգչախմբի կատարումները՝ գեղեցիկ ու հուզիչ:
Նորից երգում, մորմոքում է աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը,
Ամենամե՛ծ դու նահատակ, ամենահա՛յր, ամենահա՛յ,
Գինու կարասն ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը:
Երեխաների խոսքը տպավորիչ էր,
իսկ երգչախմբի կատարումները՝ գեղեցիկ ու հուզիչ:
Թե՛ կազմակերպիչները, թե՛ մասնակից աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել միջոցառմանը: Այն
հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարքի եզրափակիչ ակորդն էր դպրոցում և անցավ մեծ հաջողությամբ:Wednesday, May 6, 2015
Ապրելու ապրիլ
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiTEbZwTnCx4xwjhyphenhyphenzLznvT4pbLKuaa66oOZj5-cNC5DO45f5rDVhAx-amUAZLylXMxmgdV1gq8nEcavpph2I2zr7qDU-MuTn3gCoqIh6QoamAci8enLBWABmOmUXhg7iqYLEAEhgyw44NR/s1600/IMG_20150422_143109.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgTxY0VSQkR82V4om47QhaU8mHRIE_-mU7ThT2kUl12FPLYKWCaD2G0AoOWsaekLdGH7bXMBpW6vROEce82_gtyOzYHX__FowScWondBRRvoUdYbtTOAYjVEiLiFErwis4zw9vWwZgWpgHY/s1600/IMG_20150422_144219.jpg)
Պատմության ընթացքը անկանխատեսելի է. ոչ ոք չի կարող գուշակել,թե վաղվա օրը ինչ է խոստանում մեզ,սակայն պարզ է մի ճշմարտություն. այն ազգը,որն ուզում է ապրել ու հարատևել , պետք է մղվի պայքարի ու սխրագործությունն երի,դասեր քաղի անցյալից, ապրի արժանավայել,որ վաստակի անմահությունը ու հայ ազգի հերոս Սողոմոն Թեհլերյանի օրինակով ապացուցի աշխարհին,որ պայքարն է հաղթանակի գրավականը: Տարոն Մամյանը հրաշալի կերտեց Սողոմոն Թեհլերյանի կերպարը, իսկ Լյովա Վարդապետյանի կատարմամբ հայրենասիրական խրոխտ երգերը թունդ հանեցին հանդիսատեսի հոգին:
Հայաստանի` հավերժի ճամփորդի կերպարը մարմնավորող Տիգրանն ու Լևոնը հպարտորեն ազդարարեցին, որ դարերիխորքից եկած հայ ժողովուրդը դեպի դարերն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրումայս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...
Լավատեսական նոտայով ավարտվող «Քոչարին» արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարություննե րին:
Օրվա խորհուրդը հայ մանուկների շուրթերով ամփոփվեց հետևյալ լավատեսական խոսքերով.
Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի,
Մեր հողի վրա մերն ենք լինելու…
Հովհաննես Թումանյան
Իջևանի Սպ. Սարգսյանի անվան հ. 1 հիմն. դպրոցում մարտի 30-ին ազդարարվեց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների սկիզբը: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիներ Ա. Պետրոսյանի և Լ. Բադալյանի ջանքերով հանճարեղ լոռեցին` Հովհաննես Թումանյանն այս անգամ բեմից ներկայացավ ոչ միայն որպես 20-րդ դարի հանճարեղ գրող: 8-րդ «ա» դասարանի աշակերտները բանաստեղծին ներկայացրին նաև որպես հայրենասեր անհատի, որպես ամենայն հայոց բանաստեղծի, ով ապրում էր իր ժողովրդի ճակատագրով և գերմարդկային լարումներով, հասարակական լայն գործունեությամբ ձգտում էր օգնել դժվար կացության մեջ գտնվող հարազատ ժողովրդին: Հանճարեղ բանաստեղծ ու կենսասեր մարդ, ով ամենամռայլ պահերին անգամ չէր կորցնում հավատը լուսավոր գալիքի նկատմամբ: Աշակերտները սիրով հնչեցրին բանաստեղծի խոհափիլիսոփայակա ն քառյակները, դերասանի վարպետությամբ բեմադրեցին հատվածներ «Անուշ» պոեմից, գեղագիտական հաճույք պատճառեց նազելի աղջիկների «Էնզելի» պարը:
Հանդիսատեսն այդ օրը հուզված հեռացավ դահլիճից` իր հետ տանելով անմահ բանաստեղծի պատգամը.
Գործն է անմահ, լավ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե˜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար:
Subscribe to:
Posts (Atom)