Ուսումնական տարվա ընթացքում չորրորդից ութերորդ դասարաններում մաթեմատիկա առարկայից տնօրենության կողմից պարբերաբար տրվեցին գրավոր աշխատանքներ: Դրա նպատակը մաթեմատիկայից
կայուն և հիմնավոր գիտելիքներ ունեցող աշակերտների հայտնաբերումն էր: Մի քանի ստուգիչ գրավորներից հետո ընտրվեցին տասներկու աշակերտներ, ովքեր պարգևատրվեցին պատվոգրերով՝ մաթեմատիկա առարկայից բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար: Պարգևատրման ճամանակ ելույթ ունեցան տնօրեն Ա. Փաշինյանը, մեթոդիստ-ուսուցիչ Վ. Պետրոսյանը, աշակերտներ, ծնողներ: Պարգևատրված աշակերտները նշում էին, որ մաթեմատիկան դարձել է իրենց մշտական ուղեկիցը,
և իրենք շատ են սիրում թվերի աշխարհը:
.
Տնօրեն Ա.Փաշինյանը ասաց, որ նման միջոցառումները կլինեն շարունակական և կօգնեն հայտնաբերել օժտված երեխաներին:

No comments:
Post a Comment