Sunday, May 24, 2015

Ինտելեկտուալ խաղեր

Դպրոցի աշակերտական խորհրդի և երիտասարդ կազմակերպիչ Սյուզաննա
Պետրոսյանի նախաձեռնությամբ 2014-15 ուսումնական տարվա ընթացքում կազմակերպվեցին ինտելեկտուալ խաղեր: Դրանք, վերականգնելով ավանդույթները, նոր թարմություն բերեցին դպրոցական առօրյա: Խաղերին մասնակցում էին VII և VIII դասարանների աշակերտները: Ուշագրավն այն էր, որ մրցակից թիմերը ներկայացնում էին ոչ թե առանձին դասարանախմբեր, այլ ընտրված էին վիճակահանությամբ: Դա առավել հետաքրքիր էր դարձնում մրցակցությունը: Թիմերն ընտրել էին պատմական Հայաստանի մայրաքաղաքների անուններ ՝   ՎԱՆ,  ԱՆԻ,  ԿԱՐՍ,  ԴՎԻՆ: Խաղերը տեղի էին ունենում յուրաքանչյուր շաբաթ, իսկ հաղթող թիմն անցնում էր հաջորդ փուլ: Բոլորն անհամբեր սպասում էին հաջորդ խաղին:
Պայքարն անզիջում էր: Կային խաղեր, որի անմիջական մասնակիցն էր դառնում նաև հանդիսատեսը՝ հարցեր ուղղելով մրցակից թիմին:
Համառ պայքարի արդյունքում հաղթեց ԴՎԻՆ թիմը:  Մասնակից բոլոր աշակերտները տնօրենության կողմից պարգևատրվեցին գրքերով, իսկ հաղթող թիմը՝ նաև պատվոգրով:

No comments:

Post a Comment