Վարագույրի հետևից լսվում է ութերորդցի Ավետի հուզված ձայնը.
Նորից երգում, մորմոքում է աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը,
Ամենամե՛ծ դու նահատակ, ամենահա՛յր, ամենահա՛յ,
Գինու կարասն ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը:
Մեծն Կոմիտասին նվիրված միջոցառումն է, որին բոլորը երկար էին սպասել: Կոմիտասը մեր ազգային հպարտությունն է: Նա ստեղծել է հայ երգը, մաքրել այն դարերի փոշուց, բյուրեղացրել և դարձրել ազգային մեծարժեք գանձ: Եվ հնչում է Կոմիտասի երգը երեխաների շուրթերից՝ զուլալ ու մաքուր, հնչում է այն նաև յուրաքանչյուր հանդիսատեսի հոգում: ու սրտում:
Իրենց ստեղծագործություններում Կոմիտասին են անդրադարձել բազմաթիվ գրողներ, սակայն Պարույր Սևակի ,,Անլռելի զանգակատուն,, պոեմը մեծ երգահանի կյանքի պատմության ամենացայտուն արտահայտությունն է: Այն մահերգություն չէ, այլ սեփական կամքի ու արիության հրաշքով վերապրած, մահին հաղթած ժողովրդի կենդանության ձայնը: Եվ հենց պոեմի միջոցով ներկայացվեց Կոմիտասի կյանքը՝ ծնունդից մինչև ողբերգական մահը:
Երեխաների խոսքը տպավորիչ էր,
իսկ երգչախմբի կատարումները՝ գեղեցիկ ու հուզիչ:
Նորից երգում, մորմոքում է աստվածային Կոմիտասը,
Կախարդում է ու մոգում է աստվածային Կոմիտասը,
Ամենամե՛ծ դու նահատակ, ամենահա՛յր, ամենահա՛յ,
Գինու կարասն ուրիշներին, մեզ հերիք է քո մի թասը:
Երեխաների խոսքը տպավորիչ էր,
իսկ երգչախմբի կատարումները՝ գեղեցիկ ու հուզիչ:
Թե՛ կազմակերպիչները, թե՛ մասնակից աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին մոտեցել միջոցառմանը: Այն
հայոց Մեծ Եղեռնին նվիրված միջոցառումների շարքի եզրափակիչ ակորդն էր դպրոցում և անցավ մեծ հաջողությամբ:
No comments:
Post a Comment